Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 18 8) նշանակալից մասնակցության ձեռքբերման գործարքի հետևանքով Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերող մասնակիցը կամ նրա հետ փոխկապակցված անձը Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով հիմնավորված Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով գտնվում է ֆինանսական վատ վիճակում կամ նշանակալից մասնակցի, կամ նրա հետ փոխկապակցված անձի ֆինանսական վիճակը կարող է պատճառ հանդիսանալ Ընկերության ֆինանսական վիճակի վատթարացման, կամ Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձի գործունեությունը կամ Ընկերության հետ նրա փոխհարաբերությունների բնույթը Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավորված կարծիքով կարող է խոչընդոտել Կենտրոնական բանկի կողմից արդյունավետ վերահսկողության իրականացմանը կամ թույլ չի տալիս բացահայտել կամ արդյունավետ կառավարել Ընկերության ռիսկերը. 9) փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների խախտումներով, կամ ներկայացված փաստաթղթերում կամ տեղեկություններում արտացոլվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ, ինչպես նաև եթե այդ փաստաթղթերը կեղծ են կամ թերի են. 2. Կենտրոնական բանկի խորհուրդը պարտավոր է մերժման մասին որոշումն ընդունելուց հետո յոթնօրյա ժամկետում ծանուցել դրա մասին նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն ստանալու դիմում ներկայացրած անձին կամ նրա ներկայացուցչին. 3. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նախնական համաձայնության տրամադրման օրվանից հետո՝ մինչև նշանակալից մասնակցության փաստացի ձեռքբերումը, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առաջացման դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի դադարեցնելու նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության գործողությունը։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 18 Նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության մերժումը և նախնական համաձայնության գործողության դադարեցումը. 1. Կենտրոնական բանկի խորհուրդը մերժում է Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն ստանալու դիմումը, եթե՝ 1) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի` դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված չէ. 1.1) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը ներառված է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում. 2) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը չի հիմնավորել մասնակցության ձեռքբերման համար ներդրվող միջոցների օրինականությունը. 3) նշանակալից մասնակցություն ձեռք բերող ֆիզիկական անձն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ. 4) նշանակալից մասնակցություն ձեռք բերող ֆիզիկական անձն օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով զրկվել է ֆինանսական, ապահովագրական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական կամ իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից. 5) անձը ճանաչվել է սնանկ և ունի չմարված (չներված) պարտավորություններ. 6) նշանակալից մասնակցության ձեռքբերման գործարքն ուղղված է կամ հանգեցնում է կամ կարող է հանգեցնել ազատ տնտեսական մրցակցության սահմանափակմանը. 7) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը կամ նրա հետ փոխկապակցված անձն անցյալում կատարել է այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձի՝ որպես Ընկերության բարձրագույն կառավարման մարմնի որոշումների կայացման ժամանակ ձայնի իրավունք ունեցող անդամի գործողությունները կարող են հանգեցնել Ընկերության սնանկացմանը կամ ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը. |