FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  4

ՊՄԳ ծրագրի չափանիշները.
1. Կառավարության կողմից ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշման կայացման համար անհրաժեշտ է, որ ՊՄԳ ծրագիրը բավարարի հետևյալ բոլոր չափանիշները.
    1) ապահովի հանրային և մասնավոր գործընկերների միջև ռիսկերի բաշխում՝ համաձայն ՊՄԳ ընթացակարգի.
    2) ապահովի Հայաստանի Հանրապետության համար տնտեսական շահութաբերություն, այսինքն՝ ունենա տնտեսական շահութաբերության ներքին դրույք, որը կգերազանցի ՊՄԳ ընթացակարգով սահմանված բազային դրույքը.
    3) գնահատված և ընտրված լինի որպես իրականացման ենթակա ծրագիր, հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգին համապատասխան, և հաստատված լինի Կառավարության կողմից․ 4) լինի ֆիսկալ առումով մատչելի.
    5) կիրառելիության դեպքում ունենա ՓդԱ, որը մեծ է զրոյից.
2. Հարկաբյուջետային ռիսկերի կառավարման ու ֆիսկալ կայունության ապահովման խնդիրներից ելնելով՝ լիազոր մարմինը սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացված վերլուծությամբ կարող է տալ բացասական եզրակացություն, եթե հաշվարկների արդյունքում պարզվի, որ կնքվելիք պայմանագրի գծով ՊՄԳ պայմանական պարտավորությունների և (կամ) ուղղակի պարտավորությունների յուրաքանչյուր տարվա հանրագումարը պայմանագրի իրականացման ժամկետի որևէ տարում կհանգեցնի ՊՄԳ պայմանական պարտավորությունների և (կամ) ուղղակի պարտավորությունների թույլատրելի սահմանաչափերի գերազանցման։ 3․ Որոշելու համար՝ արդյոք ՊՄԳ պայմանական պարտավորությունների և (կամ) ուղղակի պարտավորությունների թույլատրելի սահմանաչափը կգերազանցվի, հաշվի է առնվում հետևյալը.
    1) սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կնքված ՊՄԳ պայմանագրերի համաձայն իրականացվող ՊՄԳ ծրագրերը.
    2) սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ՊՄԳ ծրագրերը, որոնց վերաբերյալ ընդունվել է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգ անցկացնելու մասին որոշում։