Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 21 Աուդիտորական ծառայության որակի հսկողությունը և դրա արտաքին գնահատումը. 1. Աուդիտորական կազմակերպությունը պարտավոր է սահմանել աուդիտորական ծառայության որակի հսկողության կանոններ և պահպանել այդ կանոնները: Աուդիտորական ծառայության որակի հսկողության իրականացման սկզբունքները և նշված հսկողության կազմակերպման նկատմամբ պահանջները սահմանվում են աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտներով և Մասնագիտական էթիկայի կանոնագրքով. 2. Աուդիտորական կազմակերպությունը և աուդիտորը ենթակա են աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատման: Նշված անձինք պարտավոր են արտաքին գնահատողին ներկայացնել գնահատման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը և տեղեկությունները. 3. Աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատման առարկա է աուդիտորական կազմակերպության և (կամ) աուդիտորի կողմից սույն օրենքի, «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի, աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտների և Մասնագիտական էթիկայի կանոնագրքի պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը. 4. Աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատումն իրականացնում է այն մասնագիտացված կառույցը, որի անդամ է աուդիտորական կազմակերպությունը և (կամ) աուդիտորը. 5. Անհրաժեշտության դեպքում աուդիտորական կազմակերպության աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատում կարող է իրականացնել նաև Հանրային վերահսկողության խորհուրդը. 6. Աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման պլանային արտաքին գնահատումները պետք է իրականացվեն ոչ հաճախ, քան տարին մեկ, և ոչ ուշ, քան երեք տարին մեկ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 21 7. Աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման ոչ պլանային արտաքին գնահատումների իրականացման համար հիմք կարող են հանդիսանալ սույն օրենքի և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի պահանջների, աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտների և Մասնագիտական էթիկայի կանոնագրքի հնարավոր խախտումների վերաբերյալ մասնագիտացված կառույցի կամ Հանրային վերահսկողության խորհրդի ստացած տեղեկությունները: |