FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  974

Օգտագործողի պարտականությունները. Հաշվի առնելով համալիր թույլտվության պայմանագրով իրականացվող գործունեության բնույթը և առանձնահատկությունները` օգտագործողը պարտավոր է`
    1) պայմանագրով նախատեսված գործունեությունն իրականացնելիս պայմանագրում սահմանված ձևով օգտագործել իրավատիրոջ ֆիրմային անվանումը.
    2) ապահովել պայմանագրի հիման վրա իր կողմից արտադրվող ապրանքների, կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների որակի համապատասխանությունն իրավատիրոջ կողմից արտադրվող, կատարվող կամ մատուցվող նույնանման ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների որակին.
    3) անշեղորեն կատարել իրավատիրոջ հրահանգները և ցուցումները, որոնք ուղղված են բացառիկ իրավունքների համալիրի օգտագործման բնույթի, եղանակների ու պայմանների համապատասխանության ապահովմանն իրավատիրոջ կատարածին` ներառյալ օգտագործվող առևտրային մակերեսների արտաքին ու ներքին ձևավորմանը վերաբերող ցուցումները.
    4) գնորդներին (պատվիրատուներին) մատուցել բոլոր այն լրացուցիչ ծառայությունները, որոնք նրանք կարող էին ստանալ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) անմիջապես իրավատիրոջից ձեռք բերելու (նրան պատվիրելու) դեպքում.
    5) չհրապարակել իրավատիրոջ արտադրության գաղտնիքները և նրանից ստացած այլ առևտրային գաղտնի տեղեկատվությունը.
    6) տրամադրել նախապես պայմանավորված քանակի ենթաթույլտվություններ, եթե այդպիսի պարտականություն նախատեսված է պայմանագրով.
    7) գնորդներին (պատվիրատուներին)` նրանց համար առավել ակնառու եղանակով տեղեկացնել, որ ինքն իրավատիրոջ ֆիրմային անվանումը, ապրանքային նշանը, սպասարկման նշանը կամ անհատականացման այլ միջոցն օգտագործում է համալիր թույլտվության պայմանագրի հիման վրա: