FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  15

Ակադեմիայի շրջանավարտների աշխատանքի կազմակերպումը.
1. Ակադեմիայում ուսումնառությունն ավարտելուց հետո դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք պարտավոր են անցնել իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքի դատարանների աշխատակազմերում, եթե նրանք ավելի քան երկու ամիս անընդմեջ կամ օրացուցային տարվա ընթացքում ավելի քան երեք ամիս չեն զբաղվում իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքով: Սույն մասի դրույթները չեն տարածվում մայրության, երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում արձակուրդում լինելու կամ պատգամավոր ընտրված լինելու պատճառով օրենքով սահմանված իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքով չզբաղվելու դեպքերի վրա, ինչպես նաև հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց նկատմամբ.
2. Ակադեմիայում ուսուցման ավարտից հետո Ակադեմիայի շրջանավարտ` դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք կարող են դիմել դատախազությունում իրավաբանի որակավորում պահանջող աշխատանքի ընդունվելու համար։ Դիմում ներկայացրած անձը օգտվում է դատախազությունում համապատասխան թափուր տեղ առաջանալու դեպքում այդ պաշտոնում առանց մրցույթի նշանակվելու նախապատվությունից.
3. Ակադեմիայում ուսուցման ավարտից հետո Ակադեմիայի շրջանավարտ` քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք կարող են դիմել քննչական կոմիտեում իրավաբանի որակավորում պահանջող աշխատանքի ընդունվելու համար: Դիմում ներկայացրած անձը օգտվում է քննչական կոմիտեում համապատասխան թափուր տեղ առաջանալու դեպքում այդ պաշտոնում առանց մրցույթի նշանակվելու նախապատվությունից: