Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 17 Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու փորձաշրջանը, առավելագույն տարիքը. 1. Մրցույթի արդյունքում քաղաքացիական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է փորձաշրջանով՝ 1) ղեկավար պաշտոնների խմբի համար՝ 12 ամիս. 2) մասնագիտական պաշտոնների 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթախմբերի պաշտոնների համար՝ 9 ամիս. 3) մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոնների համար՝ 6 ամիս. 2. Փորձաշրջանի ընթացքում քաղաքացիական ծառայողը չի կարող սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով զբաղեցնել քաղաքացիական ծառայության այլ պաշտոն: Փորձաշրջանի ընթացքում մրցույթի արդյունքում այլ պաշտոնի նշանակվելու դեպքում քաղաքացիական ծառայողի նկատմամբ սահմանվում է փորձաշրջան. 3. Փորձաշրջանի հետ կապված առանձնահատկությունները սահմանում է համակարգող փոխվարչապետը՝ հաշվի առնելով պաշտոնների խմբերը, ենթախմբերը, պաշտոնների առանձնահատկությունները. 4. Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ տվյալ պաշտոնում ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև մեկ տարի ժամկետով՝ մեկ անգամ: |