Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ article 48 Մուտքն ու ելքը ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր. Ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր մուտքի և ելքի կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը: Առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն՝ 1) Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը, պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը կամ նրա համապատասխան տեղակալը. 2) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, նրա տեղակալները, ինչպես նաև այն դատախազները, ովքեր օրենքով սահմանված կարգով հսկողություն են իրականացնում պատիժներ և հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու նկատմամբ. 3) ձերբակալվածներին պահելու վայրի և կալանավորվածներին պահելու վայրի վերադաս մարմինների պաշտոնատար անձինք. 4) միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա. 5) Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավասու պետական ծառայողները և հայեցողական պաշտոն զբաղեցնող իրավասու անձինք, ինչպես նաև կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները. 6) Հայաստանի Հանրապետության այն դատավորները, ովքեր օրենքով սահմանված կարգով քննում են կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, կալանքի ժամկետը երկարաձգելու կամ կալանքի օրինականության հետ կապված հարցերը, ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքների և ազատությունների խախտման, ինչպես նաև ձերբակալվածներին պահելու վայրի և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերի այլ գործողությունների դեմ բողոքները. 7) սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված՝ արգելանքի և կալանքի տակ պահելու կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդները: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ article 48 Օրենքով նախատեսված դեպքերում առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք կարող է տրվել նաև այլ անձանց: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց կողմից ձերբակալված և կալանավորված անձանց հետ տեսակցությունները չեն ազդում սույն օրենքով սահմանված` ձերբակալված և կալանավորված անձանց տրամադրվող տեսակցությունների քանակի վրա: Ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր մուտք և ելք գործող անձը, ինչպես նաև նրա իրերը ձերբակալվածներին պահելու վայրի և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերի կողմից կարող են ենթարկվել զննության: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձինք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, չեն կարող հաղորդակցվել կալանավորված անձի հետ, եթե նրանք ներառված են կալանքը կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին դատարանի որոշմամբ սահմանված այն անձանց շրջանակում, որոնց հետ մեղադրյալի հաղորդակցությունը սահմանափակված է: |