FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  39

Հայտերի մերժման, լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշումների, ինչպես նաև որակավորման ստուգման արդյունքների բողոքարկումը.
1. Լիցենզիա ստանալու կամ լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման կամ լիցենզիայի վերաձևակերպման կամ լիցենզիայի կամ լիցենզիայի ներդիրի պատճենի տրամադրման կամ գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ հայտերի մերժման, լիցենզիայի գործողության կասեցման մասին, լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշումը չվերացնելու մասին լիցենզավորող մարմնի որոշումը, ինչպես նաև որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել դատական կամ վերադասության կարգով.
2. Հայտերի մերժման մասին լիցենզավորող մարմինների որոշումները հայտատուն կամ լիցենզավորված անձն իրավունք ունի բողոքարկել համապատասխան մերժումն ստանալու օրվանը հաջորդող մեկամսյա ժամկետում.
3. Լիցենզավորող մարմինների կողմից բողոքները քննարկվում են այդ նպատակով ստեղծված հանձնաժողովներում կամ լսումների կարգով: Բողոքարկման հանձնաժողովներում բողոքները քննարկվում են սույն օրենքի 40-րդ և 41-րդ հոդվածներով սահմանված կարգով: Լսումների կարգով բողոքները քննարկվում են սույն օրենքի 42-րդ հոդվածով սահմանված կարգով.
4. Բողոքները քննարկվում են դրանք լիցենզավորող մարմնում մուտք լինելու օրվանից՝ 10 օրվա ժամկետում: