Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 21 Ժամանակավոր կառավարիչը. 2. Սնանկության ժամանակավոր կառավարիչը` ա) միջնորդություն է ներկայացնում դատարան` սույն օրենքի 13-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված սահմանափակումների կիրառման համար. բ) մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահն իրականացնում է սույն օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասի «ե», «զ» և «ժա.1» կետերով նախատեսված լիազորությունները. 3. Ժամանակավոր կառավարչի լիազորությունները դադարեցվում են կառավարիչ նշանակելու մասին դատարանի որոշմամբ: Ժամանակավոր կառավարչի լիազորությունները դադարում են սնանկության գործի վարույթը կարճվելու և սնանկության դիմումը մերժվելու դեպքերում: Ժամանակավոր կառավարչի` կառավարիչ չնշանակվելու դեպքում ժամանակավոր կառավարչի վարձատրությունը կատարվում է սնանկ ճանաչված պարտապանի հաշվին. 4. Սնանկության գործի վարույթը կարճվելու, սնանկության դիմումը մերժվելու, ինչպես նաև ժամանակավոր կառավարչի` կառավարիչ չնշանակվելու դեպքերում ժամանակավոր կառավարչի վարձատրությունը կատարվում է միանվագ կարգով՝ դատարանի կողմից համապատասխան վճիռը (որոշումը) կայացվելուց հետո դրան նախորդող վերջին մեկ տարում համապատասխանաբար պարտապանի տնօրենի համար հաշվարկված ամսական միջին աշխատավարձի կամ ֆիզիկական անձ պարտապանի ամսական միջին եկամտի 1/12-ի և որպես ժամանակավոր կառավարիչ փաստացի աշխատած ամիսների արտադրյալի չափով: Այն դեպքում, երբ ֆիզիկական անձ պարտապանը վերջին մեկ ամսվա ընթացքում եկամուտ չի ունեցել, ապա ժամանակավոր կառավարչի վարձատրությունը կատարվում է միանվագ կարգով՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի 1/12-ի և որպես ժամանակավոր կառավարիչ փաստացի աշխատած ամիսների արտադրյալի չափով. 5. Ժամանակավոր կառավարչի գործողությունները (անգործությունը) վիճարկելու կարգը և ժամանակավոր կառավարչի պատասխանատվությունը որոշվում են կառավարչի համար սահմանված կանոններով: |