FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  47.4

Բժշկական արտադրատեսակների կամ բուժական մեթոդների գովազդին ներկայացվող պահանջները խախտելը.
1. Գովազդատուի կողմից բժշկական արտադրատեսակների կամ բուժական մեթոդների գովազդն առանց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության, ինչպես նաև թույլտվության պայմանների խախտմամբ՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով.
2. Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կողմից չգրանցված կամ բժշկի հատուկ նշանակում կամ հսկողություն պահանջող բժշկական արտադրատեսակների կամ չլիցենզավորված սուբյեկտների գովազդ տարածելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով.
3. Սույն հոդվածով նախատեսված արարքները կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի չափերի կրկնապատիկի չափով: