FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  117

Միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքի մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները.
1. Չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում ապրանքը, որը սահմանված ժամանակահատվածի ընթացքում տեղափոխվում է Միության մաքսային սահմանով առանձին բաղադրիչների տեսքով, կարող է հայտարարագրվել այդպիսի ապրանքի բաղադրիչների վերաբերյալ ապրանքների մի քանի հայտարարագիր ներկայացնելու միջոցով՝ նշելով կոմպլեկտավորված կամ ավարտուն վիճակում գտնվող ապրանքի ծածկագրին համապատասխանող ծածկագիրը՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան: Ապրանքի բաղադրիչ ասելով ենթադրվում է ապրանքի՝ կոմպլեկտավորված կամ ավարտուն վիճակում գտնվող բաղկացուցիչ մասը, որը նշված է որպես այդպիսի մաս չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում գտնվող՝ Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների դասակարգման մասին որոշման մեջ, որն ընդունվում է սույն Օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան (այսուհետ սույն հոդվածում՝ ապրանքների դասակարգման մասին որոշում).
2. Սույն հոդվածով սահմանված՝ ապրանքների մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները կիրառվում են ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով, «արտահանում» մաքսային ընթացակարգով, «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով, «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով, «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով և «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում.
3. Սույն հոդվածով սահմանված՝ ապրանքների մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները կիրառվում են հետևյալ պայմանների միաժամանակյա պահպանման դեպքում՝
    1) ապրանքների վերաբերյալ տրամադրված է ապրանքների դասակարգման մասին որոշում.
    2) ապրանքի բաղադրիչների հայտարարատուն այն անձն է, որին տրամադրվել է ապրանքների դասակարգման մասին որոշումը.
    3) ապրանքի բոլոր բաղադրիչների մաքսային հայտարարագրումն իրականացվել է մեկ մաքսային մարմնում.
    4) ապրանքի բաղադրիչները ներմուծվում են Միության մաքսային տարածք մեկ ստացողի հասցեով կամ արտահանվում են այդ տարածքից մեկ ուղարկողից:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  117

4. Ի հավելումն սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված պայմանների՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող է սահմանվել, որ ապրանքի բաղադրիչները պետք է ներմուծվեն Միության մաքսային տարածք մեկ գործարքի շրջանակներում.
5. Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող է նախատեսված լինել հայտարարատուի կողմից ապրանքների դասակարգման մասին որոշումը ստանալուց հետո մինչև ապրանքի առաջին բաղադրիչի վերաբերյալ ապրանքների հայտարարագիր ներկայացնելն այդ անդամ պետության՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանվող ձևով և կարգով ապրանքի բաղադրիչների նախատեսվող մատակարարումների մասին ծանուցումը մաքսային մարմին ներկայացնելու անհրաժեշտություն.
6. Օտարերկրյա ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելու դեպքում ապրանքի բաղադրիչների մաքսային հայտարարագրումը կարող է իրականացվել՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 114-րդ հոդվածով սահմանված առանձնահատկությունները.
7. Սույն հոդվածին համապատասխան ապրանքի բաղադրիչների մաքսային հայտարարագրման դեպքում կիրառվում են մաքսասակագնային կարգավորման միջոցները, արտահանման մաքսատուրքերի դրույքաչափերը, հարկերի դրույքաչափերը, արտահանման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունները, արգելքները և սահմանափակումները, ներքին շուկայի պաշտպանության միջոցները, որոնք սահմանված են կոմպլեկտավորված կամ ավարտուն վիճակում գտնվող ապրանքի համար և գործում են ապրանքի բաղադրիչների վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ.
8. Կոմպլեկտավորված կամ ավարտուն վիճակում գտնվող ապրանքի վերջին բաղադրիչի վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը պետք է ներկայացվի այդպիսի ապրանքի վերջին բաղադրիչի վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը գրանցելու օրվանից 2 տարին չգերազանցող ժամկետում: Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող են սահմանվել սույն կետի առաջին պարբերությունում նշված ժամկետի երկարաձգում, այդպիսի երկարաձգման կարգ, ինչպես նաև կոմպլեկտավորված կամ ավարտուն վիճակում գտնվող ապրանքի վերջին բաղադրիչի վերաբերյալ ապրանքների հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետ:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  117

9. Եթե խախտվել է սույն հոդվածի 8-րդ կետին համապատասխան սահմանված՝ ապրանքի վերջին բաղադրիչի վերաբերյալ ապրանքների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը,
    (կամ) եթե մինչև այդ ժամկետի լրանալը ապրանքների դասակարգման մասին որոշումը դադարել է գործել կամ չեղյալ է ճանաչվել, ապա ապրանքի այն բաղադրիչների վերաբերյալ ապրանքների հայտարարագրերում պարունակվող տեղեկություններում, որոնք բաց են թողնվել մինչև այդ որոշման գործողության ավարտը կամ չեղյալ ճանաչվելը, կատարվում են համապատասխան փոփոխություններ (լրացումներ), որոնք կապված են Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան՝ կոմպլեկտավորված կամ ավարտուն վիճակում գտնվող ապրանքի ծածկագիրը Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան՝ ապրանքի բաղադրիչների ծածկագրերով փոխարինելու հետ: Ապրանքի բաղադրիչների վերաբերյալ ապրանքների հայտարարագրում պարունակվող տեղեկությունների փոփոխությունները (լրացումները) կատարվում են հայտարարատուի կողմից՝ սույն Օրենսգրքի 112-րդ հոդվածին համապատասխան սահմանված կարգով, սույն հոդվածի 8-րդ կետին համապատասխան սահմանված ժամկետը լրանալու կամ հայտարարատուին ապրանքների դասակարգման մասին որոշման գործողության դադարման կամ չեղյալ ճանաչվելու մասին տեղեկացնելու օրվանից 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում, եթե ապրանքների դասակարգման մասին որոշման գործողությունը դադարում է, կամ այդ որոշումը չեղյալ է ճանաչվում այլ հիմքերով և ոչ սույն հոդվածի 8-րդ կետին համապատասխան սահմանված ժամկետի լրանալու հետևանքով.
10. Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող են սահմանվել այն ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության իրականացման առանձնահատկությունները, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվել է սույն հոդվածին համապատասխան: Գլուխ 18 Ապրանքների բացթողումը և ապրանքների բացթողման հետ կապված մաքսային գործառնությունները