FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ

article  1

ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները` անհետացման եզրին գտնվող բույս` հազվագյուտ բուսական տեսակ, որի առանձնյակների քանակը ժամանակի ընթացքում շարունակական կրճատվում է. անտառտնկարկ` անտառային ծառատեսակների տնկիներով հիմնադրված արհեստական անտառ կամ անտառաշերտ, որն ունի անտառվերականգնողական, դաշտապաշտպան, հողապաշտպան և այլ նշանակություն. աշխարհագրական տարածվածություն` երկրագնդի որոշակի հատված, որի սահմաններում տարածված է բուսական տեսակը կամ համակեցությունը. բույսերի կարմիր գիրք` միջազգային պահանջները բավարարող համահավաք փաստաթուղթ, որում գրանցվում են տեղեկություններ հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող բույսերի և համակեցությունների կարգավիճակի, աշխարհագրական տարածվածության, էկոլոգիական պայմանների, կենսաբանական առանձնահատկությունների ներկա վիճակի և պահպանման միջոցառումների մասին. բուսաբանական այգի` գիտահետազոտական, կրթական և մշակութային նշանակության հիմնարկ, որտեղ ստեղծվում և ուսումնասիրվում են համաշխարհային ֆլորայի բազմազանությունը ներկայացնող կենդանի հավաքածուներ. բուսական աշխարհ` ծառերի, թփերի, խոտաբույսերի (այդ թվում` մամուռների, գետնամուշկերի, ձիաձետների և պտերների), ինչպես նաև ջրիմուռների, սնկերի և քարաքոսերի տեսակների ու դրանց համակեցությունների ամբողջականությունը բնական պայմաններում. բուսական աշխարհի կադաստր` բուսական աշխարհի օբյեկտների իրավական ռեժիմի, քանակական և որակական բնութագրերի, վիճակի, բնապահպանական, մշակութային և տնտեսական արժեքների, աշխարհագրական և վարչատարածքային տարածվածության, պաշարների և օգտագործման մասին տեղեկությունների ու փաստաթղթերի համակարգ. բուսական աշխարհի օբյեկտ` բոլոր վայրի բուսատեսակները, համակեցությունները, դրանց աճելավայրերը, բնության հուշարձանները, ինչպես նաև բուսաբանական այգիները, դենդրոպարկերը, անտառտնկարկները. բուսական գենոֆոնդ` բուսական տեսակի (տեսակների) ժառանգական հատկանիշների և դրանց դրսևորումների ամբողջականություն. բուսական ծածկույթ` աշխարհագրական տարածքի պատվածությունը բուսականությամբ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ

article  1

բուսական համակեցություն` տվյալ տարածքի միատարր հատվածում բույսերի համատեղ գոյակցությունը և դրանց փոխազդեցությունը միմյանց ու միջավայրի հետ. բուսական պաշար` աշխարհագրական որոշակի տարածքում առկա բուսական տեսակների և համակեցությունների օգտագործման ենթակա քանակություն. բուսականություն` բուսական համակեցությունների բազմազանության ամբողջականություն տվյալ տարածքում. դենդրոպարկ` գեղազարդ ծառերի, թփերի և փաթաթվող բնափայտային բույսերից ստեղծված այգի. էկոհամակարգ` բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների ու դրանց գոյության պայմանների փոխհարաբերության ամբողջականություն. հազվագյուտ բույս` աշխարհագրական որոշակի տարածքում հազվադեպ հանդիպող բուսական տեսակ. գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ` կենսաբանական տեխնոլոգիայի միջոցով ստացված օրգանիզմ, որն օժտված է նոր հատկություններով, որոնք մինչ այդ այլ օրգանիզմներում հայտնի չեն եղել. կենսաբանական տեխնոլոգիա` կենդանի օրգանիզմների և կենսաբանական պրոցեսների օգտագործումը տարբեր բնագավառներում. ցենոֆոնդ` բուսական համակեցության ամբողջականությունը պայմանավորող բուսական տեսակների փոխհարաբերության առկայություն. ֆլորա` աշխարհագրական որոշակի տարածքում բուսական տեսակների բազմազանության ամբողջականություն: