Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 34 Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքի որոշման կանոնների կիրառման հերթականությունը. 1. Սույն օրենքի 27-33-րդ հոդվածներով նախատեսված՝ մաքսային արժեքի որոշման կանոնները կիրառվում են ըստ հերթականության, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքի. 2. Հայտարարատուի պահանջով սույն օրենքի 31-րդ և 32-րդ հոդվածներով նախատեսված կանոնների կիրառման հերթականությունը փոխվում է: Նման պահանջի բացակայության դեպքում կիրառվում է սահմանված հերթականությունը: Եթե նման պահանջով անհնար է սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված կանոնի կիրառմամբ մաքսային արժեքը որոշել, ապա այն որոշվում է սույն օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված կարգով: |