Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 38 Կատարողական վարույթի հարուցումը (վերսկսումը) մերժելը. 1. Հարկադիր կատարողը մերժում է հարկադիր կատարման դիմումի հիման վրա կատարողական վարույթի հարուցումը (վերսկսումը), եթե՝ 1) հարկադիր կատարման դիմումը ներկայացվել է սույն օրենքի 32-րդ կամ 33-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ. 2) մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից հարկադիր կատարման դիմումը ներկայացվել է օրենքի խախտմամբ, ներառյալ եթե պահանջատերը մշտապես գործող արբիտրաժային հաստատությանը հարկադիր կատարման համար դիմել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ. 3) նոտարի կողմից հարկադիր կատարման դիմումը ներկայացվել է այդ դիմումի բովանդակությանը և կից փաստաթղթերին օրենքով ներկայացվող պահանջների խախտմամբ. 4) հարկադիր կատարման դիմումում նշված ակտը կատարում չի ենթադրում. 5) կատարման ենթակա ակտի՝ պահանջատիրոջ նշած մասով կատարումը հակասում է օրենքին. 6) տվյալ պահանջով արդեն իսկ հարուցվել է կատարողական վարույթ, բացառությամբ եթե այդ վարույթն ավարտվել է սույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով. 7) չի սկսվել կամ լրացել է կատարողական վաղեմության ժամկետը, և առկա չէ այն վերականգնելու մասին դատական ակտ. 8) մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից հարկադիր կատարման դիմում ներկայացվելու պահին արբիտրաժային տրիբունալի վճռի կայացումից անցել է ավելի քան 14 ամիս, ընդ որում՝ այդ ժամկետի հոսքը կասեցվում է արբիտրաժային տրիբունալի վճիռը դատական կարգով չեղյալ ճանաչելու գործընթացի ընթացքում, եթե այդ գործընթացը սկսվել կամ շարունակվել է արբիտրաժային տրիբունալի վճռի կայացմանը հաջորդող եռամսյա ժամկետը լրանալուց հետո. 9) սույն օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված մարմինների կողմից հարկադիր կատարման դիմում ներկայացվելու պահին նույն հոդվածի 1-3-րդ, 8-րդ մասերով նախատեսված կատարման ենթակա ակտերը և նույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավասու դատարանի դատական ակտերն օրինական ուժի մեջ մտնելուց (պարտադիր դառնալուց) անցել է ավելի քան մեկ տարի, ընդ որում՝ այդ ժամկետի հոսքը կասեցվում է տվյալ ակտերի կատարումն օրենքով սահմանված դեպքերում կասեցվելու ընթացքում։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 38 2. Կատարողական վարույթի հարուցումը (վերսկսումը) մերժելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում, որում նշվում են մերժման բոլոր հիմքերը. 3. Կատարողական վարույթի հարուցումը (վերսկսումը) հարկադիր կատարման դիմումի մի մասով մերժելու հիմքերի առկայության դեպքում հարկադիր կատարողն այդ մասով մերժում է կատարողական վարույթի հարուցումը (վերսկսումը), իսկ մնացած մասով հարուցում է կատարողական վարույթ. 4. Կատարողական վարույթի հարուցումը (վերսկսումը) մերժելն արգելք չէ թույլ տրված խախտումները վերացնելուց կամ մերժման հիմքերը վերանալուց հետո հարկադիր կատարման դիմումը կրկին ներկայացնելու համար: Կատարողական վարույթի հարուցումը (վերսկսումը) մերժելու մասին որոշումը ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, խախտումները վերացվելու և դիմումը կրկին ներկայացվելու դեպքում այն ներկայացված է համարվում սկզբնապես ներկայացնելու օրը։ |