FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  334

Դիմումի քննությունը.
1. Դիմումը քննվում է դատական նիստում, և դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկ ամսվա ընթացքում, բացառությամբ հայցի ապահովման միջոցներ կիրառելու, արբիտրաժային վարույթին առնչվող փաստաթղթերը կամ ապացույցները արբիտրաժին կամ արբիտրաժային վարույթի կողմերին տրամադրելուն պարտավորեցնելու, ապացույցներ ձեռք բերելու հարցում օժանդակելու վերաբերյալ դիմումների, որոնց կապակցությամբ դատարանը որոշում է կայացնում առանց դատական նիստ հրավիրելու ոչ ուշ, քան ստանալու հաջորդ օրը.
2. Արբիտր նշանակելու վերաբերյալ դիմումի կապակցությամբ դատարանը որոշում է կայացնում առանց դատական նիստ հրավիրելու դիմումն ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում.
3. Եթե արբիտրի բացարկի կամ արբիտրաժի իրավասության մասին որոշում ընդունելու վերաբերյալ դիմումի քննության ընթացքում պարզվում է, որ արբիտրաժը կայացրել է վեճն ըստ էության լուծող վճիռ, ապա դիմումը թողնում է առանց քննության՝ արբիտրաժում վարույթն ավարտելու հիմքով: Դիմումն առանց քննության թողնելու դեպքում արբիտրաժային վարույթի մասնակիցը, որը ներկայացրել է աջակցության վերաբերյալ դիմումը, արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու կամ արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումի քննության ընթացքում չի զրկվում աջակցության վերաբերյալ դիմումի հիմքում դրված հանգամանքները վկայակոչելու իրավունքից: