FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  16

Տարադրամի փոխարկումը.
1. Եթե կատարվող համեմատությունների ժամանակ տարադրամի փոխարկում է պահանջվում, ապա փոխարկման ժամանակ օգտագործվում է վաճառքի գործարքի օրը եղած տարադրամի փոխարժեքը.
2. Որպես վաճառքի գործարքի օր է համարվում ապրանքագրում նշված օրը, սակայն որպես վաճառքի գործարքի օր կարող է լինել նաև վաճառքի պայմանագրի կնքման, գնման պատվերի ներկայացման կամ պատվերի հաստատման օրը, եթե դրանցում ավելի հստակ են արտահայտված վաճառքի պայմանները.
3. Անկախ սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերի դրույթներից, եթե կիրառվել է արտահանման վաճառքին ուղղակիորեն առնչվող տարադրամի վաճառք ֆորվարդային շուկայում, ապա բոլոր առնչվող գործարքների համար օգտագործվում է ֆորվարդային վաճառքի փոխարժեքը.
4. Լիազոր մարմինն անտեսում է տարադրամի փոխարժեքի տատանումները և առնվազն 60 օր ժամանակ է տալիս արտահանողներին իրենց արտահանման գների մեջ, ուսումնասիրման ենթակա ժամանակահատվածի ընթացքում, փոխարժեքի տևական տեղաշարժերին համապատասխան շտկումներ կատարելու համար: