FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  66

Անցումային դրույթներ.
1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գրանցված ապրանքային նշանների գրանցումները շարունակում են գործել սույն օրենքով սահմանված պահանջներին համապատասխան.
2. Ապրանքի ծագման տեղանուն պարունակող ապրանքային նշանները, որոնց գրանցումն իրականացվել է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը տվյալ ապրանքի ծագման տեղանվան գրանցումից հետո, մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը պետք է համապատասխանեցվեն սույն օրենքով և «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին.
3. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` չհամապատասխանեցված ապրանքային նշանների գրանցման գործողությունները դադարեցվում են 2011 թվականի հունվարի 1-ից.
4. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը պետական լիազոր մարմին ներկայացված հայտերի քննարկումը, որոնց նախնական փորձաքննությունն ավարտված չէ, իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով.
5. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը պետական լիազոր մարմին ներկայացված հայտերի քննարկումը, որոնց նախնական փորձաքննությունն ավարտված է, իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով` առանց սույն օրենքի 44-րդ հոդվածով, 45-րդ հոդվածի 2-րդ մասով, 45-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 46-րդ հոդվածով նախատեսված դրույթների կիրառման.
6. Ուժը կորցրած ճանաչել «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մարտի 20-ի ՀՕ-41 օրենքը: