FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ԵՎ ՉՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ՏԱՐԱՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

article  8

Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում տրանսպորտի բնագավառում քաղաքականությունը մշակող մարմնի լիազորությունները.
1. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում տրանսպորտի բնագավառում քաղաքականությունը մշակող մարմինը`
    1) մշակում և իրականացնում է իր բնագավառում պետական քաղաքականությունը.
    2) իր լիազորությունների մասով մշակում է բնագավառը կարգավորող իրավական ակտերի նախագծեր.
    4) վտանգավոր բեռներ փոխադրելու համար տալիս է թույլտվություն, իսկ մարդու համար ախտածին` 1-ին և 2-րդ խմբերի միկրոօրգանիզմներ փոխադրելու դեպքում` նախապես ստանալով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համաձայնությունը.
    5) համաձայնեցնում է վտանգավոր բեռներ փոխադրելու երթուղին Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ, եթե երթուղին անցնում է Երևան քաղաքի վարչական տարածքով` նաև Երևանի քաղաքապետի հետ.
    6) ապահովում է տեղեկությունների փոխանակումը շահագրգիռ գերատեսչությունների և կառույցների միջև.
    7) իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ.
    8) կազմակերպում է վտանգավոր բեռներ փոխադրելու որակավորման քննություններ հանձնելու և վտանգավոր բեռներ փոխադրելու՝ մասնագիտական վերապատրաստման վկայական տալու գործընթացը.
    9) ապահովում է վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում միջպետական համագործակցությունը։