FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  152

Դատական վարույթի ընդհանուր պայմանները.
1. Սույն գլխով նախատեսված հարցերի վերաբերյալ դատական վարույթն իրականացվում է գրավոր, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ բանավոր ընթացակարգով.
2. Բանավոր ընթացակարգով իրականացվում են սույն օրենսգրքի 153-րդ, 158.1-ին, 158.2-րդ, 159-րդ, 160.1-ին և 161-164-րդ հոդվածներով նախատեսված հարցերի վերաբերյալ դատական վարույթները.
3. Դատարանը սեփական նախաձեռնությամբ իրավասու է սույն հոդվածի 2-րդ մասում չնշված ցանկացած վարույթ իրականացնելու բանավոր ընթացակարգով կամ գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթն իր որոշմամբ փոխակերպելու բանավոր ընթացակարգով վարույթի.
4. Սույն գլխով նախատեսված հարցերի վերաբերյալ դատական վարույթն առաջին ատյանի դատարանում իրականացվում է միանձնյա.
5. Սույն գլխով նախատեսված դատավարական կարգի նկատմամբ վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 17-19-րդ, 34-36-րդ գլուխների և 11-րդ բաժնի կարգավորումները: