Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 310 Նախնական դատալսումներ նշանակելը. 1. Նախնական դատալսումները պարտադիր են բոլոր քրեական վարույթներով. 2. Ստանալով քրեական գործը` դատավորը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում վարույթն ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին. 3. Եթե պահպանված չէ սույն օրենսգրքի 206-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը, ապա դատարանն առանց նախնական դատալսումներ անցկացնելու մասին որոշում կայացնելու քրեական գործը վերադարձնում է հսկող դատախազին խափանման միջոցի հարցը քննարկելու և գործը կրկին դատարան հանձնելու նպատակով. 4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումը պետք է բովանդակի տեղեկություններ այն կայացրած դատարանի և դատավորի, քրեական գործը ստանալու և որոշումը կայացնելու օրվա, ինչպես նաև նախնական դատալսումների վայրի և ժամանակի մասին. 5. Նախնական դատալսումներով առաջին դատական նիստը նշանակվում է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշման կայացումից հետո՝ երկշաբաթյա ժամկետում. 6. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումը կայացնելուց հետո՝ երկօրյա ժամկետում, դատավորը դրա պատճենն ուղարկում է հանրային մեղադրողին, ինչպես նաև վարույթի մասնավոր մասնակիցներին` դրան կցելով հասցեատիրոջ իրավունքների և պարտականությունների վերաբերյալ սահմանված ձևի հուշաթերթ: Հուշաթերթը ներառում է նաև սույն օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հարցերի ցանկը և դրանց կապակցությամբ միջնորդություններ ներկայացնելու իրավունքի մասին պարզաբանում: |