FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  17

Նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնությունը.
1. Անձի կամ փոխկապակցված անձանց կողմից Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման համար պահանջվում է Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունը.
2. Նշանակալից մասնակցություն ձեռք բերելու մտադրություն ունեցող անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն ստանալու դիմում: Նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն ստանալու դիմումի, դիմումին կից ներկայացվող տեղեկությունների ու փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման ձևը, կարգը և պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով.
3. Սույն հոդվածով սահմանված կարգով Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունը պահանջվում է յուրաքանչյուր նոր գործարքի կամ գործարքների իրականացման դեպքում, որոնց արդյունքում անձի կամ փոխկապակցված անձանց մասնակցությունն Ընկերության կանոնադրական կապիտալում կգերազանցի համապատասխանաբար 20 և ավելի կամ 50 և ավելի տոկոսը.
4. Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար Ընկերության միջնորդությամբ անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում նաև հայտարարություն այն մասին, որ իր մասնակցության միջոցով որևէ այլ անձ Ընկերությունում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձի կարգավիճակ ձեռք չի բերում, հակառակ դեպքում այդ անձը պարտավոր է ներկայացնել նաև անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված փաստաթղթերը և տեղեկությունները: Անուղղակի նշանակալից մասնակցի կարգավիճակ ձեռք բերելու համար սույն հոդվածով սահմանված կարգով պահանջվում է Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  17

5. Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար Ընկերության միջնորդությամբ անձը Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի նաև ներդրվող միջոցների ծագման օրինականության վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն), ինչպես նաև Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տվյալներ այն իրավաբանական անձանց վերաբերյալ, որոնցում Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը հանդիսանում է նշանակալից մասնակցություն ունեցող անձ.
6. Եթե անձն ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիայի դիմումի հետ մեկտեղ Կենտրոնական բանկ է ներկայացրել նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնության դիմում, ապա Կենտրոնական բանկի խորհուրդը լիցենզիա տրամադրելու և նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնություն տալու մասին ընդունում է մեկ միասնական որոշում.
7. Կենտրոնական բանկի խորհուրդը սույն հոդվածով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով պահանջվող փաստաթղթերն ու տեղեկություններն ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, որոշում է ընդունում նշանակալից մասնակցության ձեռքբերմանը նախնական համաձայնություն տալու կամ տրամադրումը մերժելու մասին: