Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 971 Համալիր ենթաթույլտվություն. 1. Համալիր թույլտվության պայմանագրով կարող է նախատեսվել օգտագործողի իրավունքն իրավատիրոջ հետ համաձայնեցված կամ համալիր թույլտվության պայմանագրով նախատեսված ենթաթույլտվության պայմաններով այլ անձանց թույլատրել օգտագործելու իրեն տրամադրված բացառիկ իրավունքների համալիրը կամ դրա մի մասը: Պայմանագրում կարող է նախատեսվել օգտագործողի պարտականությունը` ենթաթույլտվության պայմաններով նշված իրավունքներն օգտագործելու իրավունքը որոշակի ժամկետի ընթացքում տրամադրել որոշակի թվով անձանց: Համալիր ենթաթույլտվության պայմանագիրը չի կարող կնքվել ավելի երկար ժամկետով, քան համալիր թույլտվության այն պայմանագիրը, որի հիման վրա այն կնքվել է. 2. Եթե համալիր թույլտվության պայմանագիրն անվավեր է, ապա անվավեր են նաև դրա հիման վրա կնքված համալիր ենթաթույլտվության պայմանագրերը. 3. Ժամկետով կնքված համալիր թույլտվության պայմանագիրը վաղաժամկետ դադարելու դեպքում համալիր ենթաթույլտվության պայմանագրով երկրորդական իրավատիրոջ (համալիր թույլտվության պայմանագրով օգտագործողի) իրավունքները և պարտականությունները փոխանցվում են իրավատիրոջը, եթե վերջինս չի հրաժարվում այդ պայմանագրով նախատեսված իրավունքները և պարտականություններն ստանձնելուց, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Այս կանոնը համապատասխանաբար կիրառվում է առանց ժամկետի նշման կնքված համալիր թույլտվության պայմանագիրը լուծելու դեպքում. 4. Օգտագործողը սուբսիդիար պատասխանատվություն է կրում երկրորդական օգտագործողների գործողություններով իրավատիրոջը պատճառված վնասի համար, եթե այլ բան նախատեսված չէ համալիր թույլտվության պայմանագրով. 5. Համալիր ենթաթույլտվության պայմանագրի նկատմամբ կիրառվում են համալիր թույլտվության պայմանագրի մասին` սույն գլխով նախատեսված կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ, այլ բան չի բխում ենթաթույլտվության առանձնահատկություններից: |