FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  12

Ակադեմիայի գույքն ու ֆինանսավորումը.
1. Ակադեմիան ֆինանսավորվում է պետական բյուջեից` առանձին բյուջետային տողով.
2. Ակադեմիայի սեփականությունը ձևավորվում է Ակադեմիայի հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից.
3. Ակադեմիայի գույքի ձևավորման աղբյուր կարող են լինել նաև`
    1) պետական բյուջեից հատկացված միջոցները.
    2) ձեռնարկատիրական գործունեության արդյունքները.
    3) դրամաշնորհները, նվիրատվությունները, կտակված գույքը.
    4) օրենքով չարգելված այլ միջոցներ.
4. Հիմնադրի որոշմամբ Ակադեմիային անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է գործունեության համար անհրաժեշտ գույք.
5. Ակադեմիան ունի ինքնուրույն հաշվեկշիռ, կարող է հաշիվներ բացել բանկերում (այդ թվում` օտարերկրյա) ինչպես Հայաստանի Հանրապետության դրամով, այնպես էլ արտարժույթով։ Բանկային հաշիվների գումարներին ավելացած տոկոսները և արտոնությունները պատկանում են Ակադեմիային.
6. Ակադեմիայի բոլոր եկամուտներն ու ծախսերը նախատեսվում և օգտագործվում են տարեկան նախահաշվին համապատասխան։