Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ article 20 Մարտական տեխնիկան գործադրելը. 1. Ոստիկանության զորքերի հաստիքային մարտական տեխնիկան գործադրվում է հետևյալ դեպքերում. 1) պատանդներին, ինչպես նաև զավթված պահպանվող օբյեկտները, կառույցները, բեռները, մարտական տեխնիկան ազատելիս. 2) զինված դիմադրություն ցույց տվող անձանց ձերբակալելիս. 3) զինվորական բնակավայրերի, շարժակազմերի և շարասյուների, պահպանվող օբյեկտների, շինությունների և բեռների, քաղաքացիների բնակարանների, պետական մարմինների շենքերի, հիմնարկների և կազմակերպությունների վրա խմբակային, զինված կամ տրանսպորտային միջոցների օգտագործմամբ հարձակումները հետ մղելիս. 4) զինված խմբերի դիմադրությունը ճնշելիս, եթե նրանք հրաժարվում են կատարել հակաօրինական գործողությունները դադարեցնելու և իրենց մոտ եղած զենքն ու մարտական տեխնիկան հանձնելու մասին ոստիկանության զորքերի զինծառայողների օրինական պահանջները. 2. Մարտական տեխնիկան գործադրվում է Ոստիկանության պետի հրամանով. 3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում չեն կարող գործադրվել հրետանային զենք, թրթուրավոր մարտական տեխնիկա, ռազմական ավիացիայի օդանավեր. 4. Ոստիկանության զորքերի սպառազինության մեջ ընդգրկված մարտական տեխնիկայի ցանկը սահմանում է Կառավարությունը: |