Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 22 Ստեղծագործության ազատ օգտագործումը. 1. Ազատ օգտագործում է համարվում առանց հեղինակի համաձայնության և վարձատրության, սակայն հեղինակի անվան և ստեղծագործության սկզբնաղբյուրի պարտադիր նշումով, ստեղծագործության օգտագործումը, որը չի հակասում ստեղծագործության բնականոն օգտագործման պահանջներին և չի վնասում ստեղծագործության նկատմամբ հեղինակի օրինական շահերը. 2. Ազատ օգտագործմամբ թույլատրվում է՝ ա) գիտական, հետազոտական, բանավիճային, քննադատական և տեղեկատվության նպատակով օրինական ճանապարհով հրապարակված ստեղծագործության քաղվածքների մեջբերումը (ցիտումը) բնագրով կամ թարգմանաբար, այդ թվում` թերթերի և ամսագրերի հոդվածներից քաղվածքների վերարտադրումը մամուլի տեսության ձևով՝ մեջբերման նպատակն արդարացնող ծավալով. բ) օրինական ճանապարհով հրապարակված գրական և արվեստի ստեղծագործությունների ու դրանցից քաղվածքների օգտագործումը լուսաբանման նպատակով՝ ուսուցողական բնույթի հրատարակություններում, հեռարձակող կազմակերպության հաղորդումներում, ձայնագրություններում և տեսագրություններում՝ ուսուցումը լուսաբանելու նպատակն արդարացնող ծավալով, իսկ տվյալների բազաների օգտագործման դեպքում՝ ուսուցումը լուսաբանելու համար՝ ոչ առևտրային նպատակն արդարացնող ծավալով. գ) տնտեսական, քաղաքական, սոցիալական ու կրոնական ընթացիկ հարցերին վերաբերող և օրինական ճանապարհով մամուլում հրապարակված հոդվածների կամ նմանօրինակ հեռարձակված ստեղծագործությունների վերարտադրումը մամուլում և հեռարձակումը, եթե հեղինակը նման օգտագործումը նախապես չի արգելել. դ) հրապարակավ արտասանված ելույթների, զեկույցների, հայտարարությունների և նմանօրինակ այլ ստեղծագործությունների վերարտադրումը մամուլում ու հեռարձակումը՝ տեղեկատվության նպատակն արդարացնող ծավալով. ե) լուսանկարչության, կինոարվեստի, հեռարձակման միջոցներով ընթացիկ իրադարձությունների մասին հաղորդման նպատակով դրանց ընթացքում տեսած կամ լսած գրական և արվեստի ստեղծագործությունների վերարտադրումը և հրապարակային հաղորդումը՝ տեղեկատվության նպատակն արդարացնող ծավալով. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 22 զ) դատական և վարչական վարույթի նպատակների համար ստեղծագործության օգտագործումը նպատակն արդարացնող ծավալով, բացառությամբ համակարգչային ծրագրերի: Այդպիսի դեպքերում հեղինակի անվան և ստեղծագործության սկզբնաղբյուրի նշումը պարտադիր չէ. է) օրինական ճանապարհով հրապարակված երաժշտական ստեղծագործության հրապարակային կատարումը՝ - պաշտոնական, կրոնական, ինչպես նաև ծիսական արարողությունների ժամանակ՝ արարողության բնույթն արդարացնող ծավալով, - կրթական հաստատություններում կրթական գործունեություն իրականացնելիս ուսուցիչների և ուսանողների մասնակցությամբ, եթե ունկնդիրներն ուսուցիչներ և ուսանողներ են, ինչպես նաև կրթական հաստատության հետ անմիջական կապ ունեցող անձինք են (ծնողներ, խնամակալներ, հոգաբարձուներ, դաստիարակներ): Այդպիսի դեպքերում հեղինակի անվան և ստեղծագործության սկզբնաղբյուրի նշումը պարտադիր չէ. ը) օրինական ճանապարհով հրապարակված ստեղծագործության ուռուցիկ կետային տպատառերով կամ կույրերի համար նախատեսված այլ հատուկ եղանակներով վերարտադրումը առանց շահույթ ստանալու, բացառությամբ հատուկ այդպիսի եղանակով ստեղծված ստեղծագործությունների վերարտադրման. թ) ցուցահանդեսներում, աճուրդներում, տոնավաճառներում կամ հավաքածուներում ցուցադրված ստեղծագործությունների վերարտադրումն ու տարածումը այդ նպատակով հրատարակվող կատալոգներում ցուցադրումը կազմակերպող անձի կողմից՝ նշելով յուրաքանչյուր ստեղծագործության անվանումն ու հեղինակի անունը, եթե դրանք նշված են օգտագործված ստեղծագործության վրա. ժ) հրապարակված ստեղծագործության վերափոխումը, եթե՝ - այն անձնական կամ այլ ներքին նպատակների համար վերափոխություն է և նախատեսված կամ մատչելի չէ հանրությանը, - այն վերափոխվում է պարոդիայի (ծաղրագրության) կամ ծաղրանկարի՝ պայմանով, որ շփոթություն չի առաջացնի ստեղծագործության բնագրի (սկզբնաղբյուրի) նկատմամբ. 3. Առանց հեղինակի համաձայնության և առանց հեղինակային վարձատրության թույլատրվում են ստեղծագործության վերարտադրման կարճատև կամ հազվադեպ՝ ժամանակավոր գործողությունները, որոնք ինքնուրույն տնտեսական նշանակություն չունեն, տեխնոլոգիական գործընթացի անքակտելի և էական մասն են հանդիսանում և որոնց նպատակն է՝ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 22 ա) միջնորդի միջոցով երրորդ կողմերի միջև ցանցում ստեղծագործության տարածման հնարավորության ընձեռումը. բ) ստեղծագործության օրինական օգտագործման հնարավորության ընձեռումը: |