FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  14.1

Համապատասխան մարմնում կատարողականի գնահատման արդյունքներով քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելը.
1. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է ավելի բարձր թափուր պաշտոնի նշանակելու Կառավարության սահմանած կարգով վերջին երկու կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքներով դրական եզրակացություն ստացած այն քաղաքացիական ծառայողին, որը միաժամանակ՝
    1) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները.
    2) երկու տարի անընդմեջ աշխատում է նույն համապատասխան մարմնում.
    3) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն.
2. Քաղաքացիական ծառայողը չի կարող նշանակվել ավելի բարձր թափուր պաշտոնի, եթե տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվել է մրցույթ.
3. Սույն հոդվածի 1-ին մասը չի տարածվում անվանացանկում կատարված լրացումների և փոփոխությունների հետևանքով առաջացած քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների, ինչպես նաև համապատասխան մարմնի վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության հետևանքով առաջացած քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների վրա: