Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 60 Ներքին աուդիտը. 1. Ներդրումային ընկերությունը պարտավոր է ունենալ համապատասխան ներքին հսկողության համակարգ, որը կներառի ներդրումային ընկերության կառավարման և գործունեության բոլոր մակարդակները. 2. Ներդրումային ընկերությունը պարտավոր է ունենալ ներքին աուդիտի անկախ ստորաբաժանում (այսուհետ` ներքին աուդիտ), նշանակել համապատասխան անկախ աշխատակիցներ կամ ներքին աուդիտի գործառույթները պայմանագրով պատվիրակել անկախ աուդիտորին: Ներքին աուդիտի ղեկավարը և անդամները (այսուհետ` ներքին աուդիտորներ) պետք է բավարարեն ներդրումային ընկերության ղեկավարների նկատմամբ սույն օրենքով սահմանված պահանջները: Ներքին աուդիտոր չի կարող լինել ներդրումային ընկերության կառավարման մարմնի անդամը, այլ ղեկավարը և աշխատակիցը, ինչպես նաև ներդրումային ընկերության, դրա ղեկավարների կամ այլ աշխատակիցների հետ փոխկապակցված անձը. 3. Ներքին աուդիտորները նշանակվում են ներդրումային ընկերության իրավասու կառավարման մարմնի կողմից: Իրավասու կառավարման մարմինն է ներդրումային ընկերության մասնակիցների (բաժնետերերի) ընդհանուր ժողովը, իսկ եթե ընկերությունը ձևավորել է տնօրենների խորհուրդ, ապա տնօրենների խորհուրդը: Ներքին աուդիտի ստորաբաժանումը կարող է ներառել մեկ կամ ավելի անձ. 4. Ներդրումային ընկերության ներքին աուդիտն անկախ է իր իրավասություններն իրականացնելիս և հաշվետու է ներդրումային ընկերության իրավասու կառավարման մարմնին. 5. Ներքին աուդիտոր կարող է լինել միայն սույն օրենքով սահմանված մասնագիտական որակավորում ունեցող անձը. 6. Ներքին աուդիտորն ընկերության կողմից հաստատված կանոնակարգի համաձայն՝ 1) հսկողություն է իրականացնում ներդրումային ընկերության ընթացիկ գործունեության և ռիսկերի նկատմամբ. 2) ստուգում է ներդրումային ընկերության գործունեության համապատասխանությունն օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, կարգավորվող շուկայի կանոններով, ընկերության գործունեության կանոններով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին. 3) տալիս է եզրակացություններ և ներկայացնում առաջարկություններ իրավասու կառավարման մարմնի ներկայացրած և այլ հարցերի վերաբերյալ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 60 7. Ներդրումային ընկերության գործադիր մարմինը պարտավոր է ապահովել բավարար պայմաններ ներքին աուդիտորի իրավասությունների արդյունավետ իրականացման համար. 8. Ներքին աուդիտորը պարտավոր է հայտնել ներդրումային ընկերության գործադիր մարմնին, տնօրենների խորհրդին, համապատասխան կարգավորվող շուկայի օպերատորին և Կենտրոնական բանկին ներդրումային ընկերության կողմից օրենքով, այլ իրավական ակտերով սահմանված պահանջների ցանկացած խախտման, ինչպես նաև հաճախորդների շահերին հասցված ցանկացած էական վնասի մասին` դրանց հայտնաբերման պահից` 5 աշխատանքային օրվա ընթացքում. 9. Ներդրումային ընկերությունում վերստուգիչ հանձնաժողով չի ստեղծվում: |