Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ article 8.2 Ներկայացուցչի լիազորությունները Հայաստանի Հանրապետության շահերը միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում ներկայացնելիս. Ներկայացուցիչը՝ 1) Հայաստանի Հանրապետության դեմ արբիտրաժային կամ վեճը դատարան հանձնելու վերաբերյալ ծանուցում ստանալու դեպքում ըստ անհրաժեշտության բանակցություններ է վարում կողմի հետ վեճն արտադատական կարգով լուծելու նպատակով. 1.1) սույն հոդվածի 1-ին կետով սահմանված բանակցությունների արդյունքով կազմում է հաշտության համաձայնագիր, որը հաստատում է Կառավարությունը՝ սահմանելով համաձայնագրի ստորագրման և դրանից բխող պարտավորությունների իրականացման կարգը. 2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ արբիտրաժային վեճերի շրջանակում մասնակցում է արբիտրաժային տրիբունալի կազմավորմանը՝ կիրառելի արբիտրաժային կանոնների համաձայն նշանակելով Հայաստանի Հանրապետության արբիտրին, բանակցելով կողմի հետ նախագահող արբիտրի նշանակման հարցի շուրջ և այլ անհրաժեշտ գործողություններ իրականացնելով. 3) Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված արբիտրաժային ծանուցման, դիմումի կամ դատական հայցի առնչությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը. 4) սեփական նախաձեռնությամբ կամ իրավասու մարմնի միջնորդության հիման վրա անհրաժեշտության դեպքում վարչապետի կամ իրավասու մարմինների հետ խորհրդակցելուց հետո օտարերկրյա դատարանների վարույթում գտնվող գործի քննությանը ներգրավվում է որպես երրորդ կողմ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը. 5) Կառավարության որոշման հիման վրա վեճը հանձնում է արբիտրաժային տրիբունալի կամ օտարերկրյա դատարանի քննությանը. 6) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության շահերը միջազգային արբիտրաժում և օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քննվող գործերով. 6.1) միջազգային արբիտրաժային վեճերի կամ օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քննվող գործերի շրջանակներում բանակցված հաշտության համաձայնագիրը հաստատման է ներկայացնում Կառավարություն, որը հաստատում է այն՝ սահմանելով համաձայնագրի ստորագրման և դրանից բխող պարտավորությունների իրականացման կարգը. 7) ըստ անհրաժեշտության՝ սահմանված կարգով բողոքարկում է օտարերկրյա դատարանների որոշումները (վճիռները). |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ article 8.2 8) ըստ անհրաժեշտության՝ արբիտրաժային որոշումը (վճիռը) չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացնում. 8.1) արբիտրաժային որոշումը (վճիռը) չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի առնչությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության շահերն արբիտրաժային որոշումը (վճիռը) չեղյալ ճանաչելու վարույթում. 9) կազմակերպում է արբիտրաժային և օտարերկրյա դատարանների որոշումների (վճիռների) ճանաչումը և կատարումը: |