FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

article  171

Կարգավորող վերահսկողությունը.
1. Կարգավորող մարմնի պետական տեսուչներն իրավունք ունեն`
    ա) անարգել անցկացնելու ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների և իրականացվող աշխատանքների ստուգումներ` կիրառելով անհրաժեշտ չափիչ և գրանցող սարքեր (ներառյալ` ձայնագրող և տեսագրող).
    բ) անարգել մուտք գործելու ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ծառայողական և արտադրական տեղամասեր: 2. Պետական տեսուչները պարտավոր են`
    ա) պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները.
    բ) չհրապարակել ստուգվող օբյեկտի վերաբերյալ պետական, առևտրային կամ այլ գաղտնիք պարունակող տեղեկություններ.
    գ) չխոչընդոտել ստուգվող օբյեկտի բնականոն աշխատանքը.
    դ) ստուգվող օբյեկտի պաշտոնատար անձանց ծանոթացնել նրանց և պետական տեսուչների իրավունքներին ու պարտականություններին.
    ե) պահպանել ստուգվող օբյեկտի` օրենքով սահմանված իրավունքներն ու շահերը.
3. Կարգավորող վերահսկողության աշխատանքներում օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով կարող են ներգրավվել պետական կառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և օտարերկրյա մասնագետներ.
4. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ստուգումները պլանավորվում և իրականացվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտներով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն օրենքով սահմանված կարգով: