Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 49 Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելու պայմաններն ու սահմանները. 1. Հարկադիր կատարողը, սույն օրենքի 47-48-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում և կարգով, իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն, եթե այլ միջոցները չեն ապահովում նրա վրա դրված պարտականությունների կատարումը. 2. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելիս հարկադիր կատարողը պարտավոր է` 1) նախազգուշացնել դրանք գործադրելու մտադրության մասին` անձին բավարար ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում հարկադիր կատարողի կյանքի կամ առողջության համար. 2) դրանք գործադրել իրավախախտման կամ դիմադրության վտանգավորության բնույթին և աստիճանին համաչափ. 3) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն. 3. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման դեպքում հարկադիր կատարողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով, իսկ հրազենի գործադրման բոլոր դեպքերի մասին` նաև դատախազին: Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման հետևանքով առաջացած մարմնական վնասվածքների, մահվան բոլոր դեպքերի մասին գլխավոր հարկադիր կատարողը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն անմիջապես տեղյակ է պահում առողջապահության և դատախազության համապատասխան մարմիններին. 4. Ֆիզիկական ուժը, հատուկ միջոցները և հրազենը` լիազորությունները գերազանցելով գործադրելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: |