FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  17

Հաշվի օպերատորի գործառույթները.
1. Հաշվի օպերատորը սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով միջնորդավորում է մասնակիցների ռեեստր վարողի կողմից մասնակիցներին մատուցվող ծառայությունները, այդ թվում`
    1) կենսաթոշակային հաշիվ բացելը.
    2) մասնակցի անձնական տվյալներում փոփոխություն կատարելը.
    3) մասնակցի կողմից ֆոնդի ընտրությունը և (կամ) փոփոխությունը, կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակումը, այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների ընդունումը և մասնակիցների ռեեստրը վարողին դրանց փոխանցումը.
    4) մասնակցի կենսաթոշակային հաշվի վերաբերյալ մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվության ստացումը և փոխանցումը մասնակցին.
2. Հաշվի օպերատորը պետք է ապահովի իր գործառույթների կատարման ընթացքում մասնակիցների, նրանց կատարած ընտրության և այլնի մասին իրեն հայտնի դարձած տեղեկատվության գաղտնիությունը.
3. Հաշվի օպերատոր չի կարող լինել կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և (կամ) պահառուի հետ փոխկապակցված անձը.
4. Հաշվի օպերատորին և նրա աշխատակիցներին արգելվում է գովազդել որևէ կենսաթոշակային ֆոնդ կամ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, խորհուրդ տալ կամ որևէ այլ կերպ ուղղորդել իրենց դիմող անձանց ընտրելու որևէ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ կենսաթոշակային ֆոնդ: