FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  93

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ (ՎԵՐՍՏՈՒԳՈՂԻ) ԿԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ.
1. Վերստուգող հանձնաժողովը (վերստուգողը) կամ Ընկերության աուդիտն իրականացնող անձն Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգումների արդյունքների հիման վրա պատրաստում է եզրակացություններ, որոնք պետք է պարունակեն`
    ա) Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծությունը.
    բ) Ընկերության հիմնադրամների կազմավորման և դրանց նպատակային օգտագործման վերլուծությունը.
    գ) Ընկերության հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակող տեղեկությունների հավաստիության հաստատումը.
    դ) Ընկերության կառավարման մարմինների որոշումների, հաշվապահական հաշվառման վարման, ֆինանսական և այլ հաշվետվության համապատասխանության հաստատումը գործող օրենքներին և այլ իրավական ակտերին.
    ե) ստուգման առանձնահատկությունների հետ կապված այլ տեղեկատվություններ.
1.1. Եթե շահագրգռվածության առկայությամբ գործարքով վճարման ենթակա գումարը կամ գործարքի առարկա հանդիսացող գույքի` սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված շուկայական արժեքը հավասար է Ընկերության ակտիվների արժեքի առնվազն 10 տոկոսին, ապա անկախ գնահատողը մինչև գործարքի կնքման որոշումն ընդունելը տալիս է եզրակացություն գործարքի` շուկայական արժեքին համապատասխանության վերաբերյալ.
2. Վերստուգող հանձնաժողովը (վերստուգողը) Ընկերության գործունեության տարեկան հաշվետվությունների և հաշվեկշռի ստուգման վերաբերյալ եզրակացությունը ներկայացնում է տարեկան ժողովին: Ընկերության տարեկան հաշվեկշռի հաստատման ժամանակ վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) եզրակացությունը պարտադիր է Ընկերությունում վերստուգող հանձնաժողով (վերստուգող) ընտրված լինելու դեպքում: