Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 307 Հարկ վճարողների իրազեկումը. 1. Հարկային մարմինը հարկ վճարողի հարցադիմումի հիման վրա Կառավարության լիազորած` ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմնի սահմանած շրջանակներում իրականացնում է իրազեկում. 2. Հարկ վճարողի իրազեկումը հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների կիրառության, ինչպես նաև հարկային մարմնի և հարկային մարմնի պաշտոնատար անձանց պարտականությունների, լիազորությունների և գործողությունների մասին տեղեկության տրամադրումն է. 3. Իրազեկման նպատակով հարկ վճարողը բանավոր և (կամ) գրավոր դիմում է հարկային մարմին: Բանավոր դիմումի դեպքում հարկային մարմինը դիմողի իրազեկումն իրականացնում է դիմումն ստանալուց անմիջապես հետո, իսկ գրավոր դիմումի դեպքում` դիմումն ստանալուց հետո՝ 15 օրվա ընթացքում: Գրավոր դիմումի կապակցությամբ իրավասու այլ մարմին հարցում կատարելու անհրաժեշտության դեպքում դիմումի կատարման ժամկետը կարող է հետաձգվել ևս 15 օրով. 4. Հարկային մարմինը դիմումի կամ դրա որևէ հարցի վերաբերյալ իրազեկում չի իրականացնում, եթե՝ 1) հարցը չի առնչվում հարկային մարմնի լիազորությանը. 2) հարցը ենթադրում է պետական, հարկային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկատվության հրապարակում. 3) բացակայում են` ա. բանավոր դիմումի դեպքում` դիմողի անունը, ազգանունը, իսկ կազմակերպության ներկայացուցչի դեպքում` նաև կազմակերպության անվանումը կամ ՀՎՀՀ-ն, բ. գրավոր դիմումի դեպքում` դիմողի անունը, ազգանունը, բնակության վայրը և ստորագրությունը, իսկ կազմակերպության ներկայացուցչի դեպքում` նաև կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն կամ գտնվելու վայրը. 4) դիմումը հետապնդում է հարկերի հաշվարկման կամ վճարման կոնկրետ դեպքերի սխալ կամ ճիշտ կատարման հավաստում ստանալու կամ հարկ վճարողի գործունեության և (կամ) փաստաթղթերի փորձաքննության անցկացման նպատակ. 5. Եթե դիմումի կամ դրա որևէ հարցի վերաբերյալ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում իրազեկում չի իրականացվում, ապա հարկային մարմինը հինգ օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է դիմողին` նշելով իրազեկում չիրականացվելու պատճառը և հիմքը: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 307 6. Եթե մեկից ավելի հարց պարունակող դիմումի որևէ հարցի վերաբերյալ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում իրազեկում չի իրականացվում, ապա հարկային մարմինն իրազեկումն իրականացնում է դիմումի մնացած հարցերի վերաբերյալ. 7. Եթե բանավոր հարցի հիման վրա իրազեկում իրականացնելու համար անհրաժեշտ է իրավական ակտից մեջբերում կամ հարկային մարմնի պարզաբանում, ապա հարկային մարմինը դիմողին առաջարկում է ներկայացնել գրավոր դիմում. 8. Հարկային մարմինը հարկ վճարողների իրազեկման աշխատանքների շրջանակներում առավել հաճախ հանդիպող հարցերն ու դրանց վերաբերյալ տրված իրազեկումները (պատասխանները)՝ առանց հարկ վճարողներին վերաբերող տվյալների, տեղադրում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ հետագայում նույն հարցերով տրվող դիմումների հիման վրա իրազեկումներ կատարելու նպատակով հղում է կատարում պաշտոնական ինտերնետային կայքում տրված համապատասխան իրազեկումներին: |