FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  409

Մաքսային փոխադրողի պարտականությունները. Մաքսային փոխադրողը պարտավոր է՝ պահպանել մաքսային փոխադրողների ռեեստրում ընդգրկվելու պայմանները, որոնք սահմանվել են սույն Օրենսգրքի 407-րդ հոդվածի 1-ին կետի 2-4-րդ ենթակետերով, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությամբ՝ սույն Օրենսգրքի 407-րդ հոդվածի 1-ին կետի վեցերորդ ենթակետին համապատասխան. պահպանել սույն Օրենսգրքով սահմանված պայմանները և պահանջներն ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրելիս. վարել «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող) ապրանքների հաշվառում և ներկայացնել հաշվետվություն մաքսային մարմիններին այդ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) վերաբերյալ, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան. չհրապարակել, սեփական նպատակներով չօգտագործել և այլ անձանց չփոխանցել ապրանքներն ուղարկողից, դրանք ստացողից կամ առաքողից (էքսպեդիտորից) ստացված պետական, առևտրային, բանկային և օրենքով պահպանող այլ գաղտնիք կազմող տեղեկատվությունը, ինչպես նաև այլ գաղտնի տեղեկատվություն՝ բացառությամբ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերի. կատարել մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը սույն Օրենսգրքի 153-րդ և 309-րդ հոդվածներին համապատասխան՝ սույն Օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ կետին, 73-րդ հոդվածի 3-րդ կետին և 270-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան մաքսային մարմնի կողմից ուղարկված ծանուցման մեջ նշված ժամկետի վերջին օրվանից ոչ ուշ. իրեն մաքսային փոխադրողների ռեեստրում ընդգրկած մաքսային մարմնին տեղեկացնել մաքսային փոխադրողների ռեեստրում ընդգրկվելիս իր կողմից ներկայացված տեղեկությունների փոփոխության մասին և ներկայացնել այդ փոփոխությունները հաստատող փաստաթղթեր՝ այդ տեղեկությունների փոփոխման օրվանից կամ այդ փոփոխությունների մասին իրեն հայտնի դառնալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում: Գլուխ 57 Ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողը