FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  31

Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում ապրանքի միավորի իրացման գնի հիման վրա Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքի որոշումը.
1. Եթե Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքները կամ դրանց համեմատ նույն կամ համանման ապրանքները նույն տեսքով իրացվում են Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում, ապա դրանց մաքսային արժեքը որոշվում է համախառն ամենամեծ քանակով, նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում այդ ապրանքների կամ դրանց համեմատ նույն կամ համանման ապրանքների միավորի իրացման գնի հիման վրա` հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասում նշված նվազեցումները և 3-րդ մասում նշված ավելացումները.
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված նվազեցումները ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման համար վճարման ենթակա հարկերը և պարտադիր այլ վճարներն են.
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ավելացումները Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ապրանքների պահեստավորման, փոխադրման, ապահովագրման և համանման այլ ծախսերն են.
4. Համախառն ամենամեծ քանակի որոշման կարգը սահմանում է Կառավարությունը: