Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 83.1 Միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը. 1. Հակամրցակցային համաձայնության կնքման, գերիշխող դիրքի չարաշահման և գնումների առնչությամբ պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունների առերևույթ հատկանիշներ պարունակող գործողության կամ վարքագծի հետևանքով հնարավոր անդառնալի կամ ծանր հետևանքները կանխելու նպատակով Հանձնաժողովը կարող է ընդունել միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ հետևյալ որոշումները․ 1) դադարեցնել իրավախախտման առերևույթ հատկանիշներ պարունակող վարքագիծը մինչև վարույթով վերջնական որոշման կայացումը՝ վերականգնելով մինչև իրավախախտման առերևույթ հատկանիշներ պարունակող վարքագիծը եղած դրությունը կամ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված այլ ձևերով. 2) կասեցնել գնման արդյունքում պայմանագրի կնքման գործընթացը կամ դրա գործողությունը. 2. Միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշում կարող է ընդունվել Հանձնաժողովի կողմից իրավախախտման վերաբերյալ հարուցված վարույթի ցանկացած փուլում, և այն գործում է մինչև վարույթը եզրափակող ակտն ուժի մեջ մտնելը. 3. Հանձնաժողովը նույն վարույթի շրջանակում կարող է կիրառել մեկից ավելի միջանկյալ միջոց. 4. Միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա է կատարման Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով. 5. Միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ներկայացվում Հանձնաժողովի նախագահի գրությամբ. 6. Միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկելու վերաբերյալ գրությունը Հանձնաժողովի նախագահի գրության հիման վրա վերադարձվում է, եթե՝ 1) վերացել է միջանկյալ միջոց կիրառելու անհրաժեշտությունը. 2) Հանձնաժողովի որոշումը ճանաչվել է անվավեր կամ ուժը կորցրած. 7. Միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը կարող է բողոքարկվել: Որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա կատարումը: |