FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  28

Պետական ՄՈՒՀ-ի տնօրենի թափուր տեղի համար մրցույթը.
1. Պետական ՄՈՒՀ-ի տնօրենի ընտրության մրցույթը հայտարարվում է տնօրենի պայմանագրի ժամկետը լրանալու օրվանից ոչ շուտ, քան երեք և ոչ ուշ, քան երկու ամիս առաջ։ Սույն օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 11-րդ մասերով նախատեսված պատճառներով պետական ՄՈՒՀ-ի տնօրենի թափուր տեղ առաջանալու դեպքում տնօրենի ընտրության մրցույթ հայտարարվում է թափուր տեղ առաջանալուց հետո՝ ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում.
2. Տնօրենի թափուր պաշտոն առաջանալու դեպքում մինչև սույն օրենքով և ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրենի ընտրությունը լիազոր մարմնի ղեկավարը տնօրենի տեղակալներից մեկին նշանակում է տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող՝ սահմանելով տնօրենի վարձատրության հետ տարբերության չափով լրացուցիչ վարձատրություն.
3. Նոր տնօրենն իր պաշտոնն ստանձնում է ՄՈՒՀ-ի գործող տնօրենի լիազորությունների ժամկետի ավարտի կամ մեկ այլ հիմքով տնօրենի պաշտոնը թափուր մնալու դեպքում՝ նշանակման օրվանից.
4. Պետական ՄՈՒՀ-ի տնօրենի մրցութային ընտրության կարգը, այդ թվում՝ ՄՈՒՀ-ի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման ձևաչափը և մրցույթի արդյունքների բողոքարկման կարգը հաստատում է Կառավարությունը.
5. Պետական ՄՈՒՀ-ի տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար տնօրենի թեկնածուն (այսուհետ՝ հավակնորդ) խորհուրդ է ներկայացնում`
    1) լիազոր մարմնի սահմանած ցանկին համապատասխան փաստաթղթերը.
    2) հավաստագիրը.
    3) ուսումնական հաստատության զարգացման հինգ տարվա ծրագիրը.
6. Մրցույթին դիտորդի կարգավիճակով կարող է մասնակցել լիազոր մարմնի ներկայացուցիչը.
7. Հավակնորդը խորհուրդ է ներկայացնում ՄՈՒՀ-ի զարգացման հինգ տարվա իր ծրագիրը.
8. Պետական ՄՈՒՀ-ի տնօրենին ընտրում է խորհուրդը՝ գաղտնի քվեարկությամբ, անդամների առնվազն հինգ ձայնով։ Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Խորհրդի բացակայող անդամի ձայնը չի փոխանցվում.
9. Մրցույթի արդյունքները կարող են անվավեր ճանաչվել լիազոր մարմնի որոշմամբ, եթե հաստատվել են դիտորդի բացասական եզրակացությունը, հավակնորդի կամ խորհրդի անդամի բողոքում ներկայացված՝ մրցույթի անցկացման կարգի խախտումը, կամ դատական կարգով։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  28

10. Խորհուրդը քվեարկության արդյունքների վերաբերյալ որոշումն ուղարկում է լիազոր մարմին։ Խորհրդում քվեարկության արդյունքներով հաղթող ճանաչված հավակնորդի հետ լիազոր մարմնի ղեկավարը հինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքում է աշխատանքային պայմանագիր։