Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 36 Կատարողական վաղեմության ժամկետը վերականգնելը. 1. Պահանջատերը կարող է դատարանին միջնորդել վերականգնել կատարողական վաղեմության բաց թողնված ժամկետը, իսկ սույն օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում՝ թույլատրել ավելի վաղ ժամանակահատվածում չկատարված պարտավորությունների հարկադիր կատարումը, եթե կատարողական վաղեմության ժամկետը բաց թողնելու կամ հարկադիր կատարման դիմումն ավելի վաղ չներկայացնելու պատճառները հարգելի են. 2. Պահանջատերը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջնորդությունը ներկայացնում է կատարման ենթակա դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարան կամ սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավասու դատարան, իսկ նոտարական ակտերի դեպքում՝ պարտապանի հաշվառման (գտնվելու) վայրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության (քաղաքացիական) դատարան. 3. Պահանջատիրոջ միջնորդությանը կցվում է միջնորդությունը և դրան կից փաստաթղթերի պատճենները պարտապանին ուղարկելու վերաբերյալ ապացույց։ Սույն մասով սահմանված պահանջը չպահպանելու դեպքում միջնորդությունը չի քննարկվում, որի մասին պահանջատերը տեղեկացվում է միջնորդությունը դատարանում ստացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում. 4. Դատարանը միջնորդությունը քննում է առանց դատական նիստ հրավիրելու միջնորդությունն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Դատարանն այդ ժամկետում կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու կամ բացառապես դատական նիստում կատարման ենթակա դատավարական գործողությունների անհրաժեշտությամբ. 5. Միջնորդության քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել։ Դատարանը բավարարում է միջնորդությունը, եթե կատարողական վաղեմության ժամկետը բաց թողնելու կամ հարկադիր կատարման դիմումն ավելի վաղ չներկայացնելու պատճառները ճանաչում է հարգելի։ Սույն օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում ավելի վաղ ժամանակահատվածում չկատարված պարտավորությունների հարկադիր կատարումը թույլատրելիս դատարանը սահմանում է այդ ժամանակահատվածը։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 36 6. Պահանջատերը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջնորդություն չի կարող ներկայացնել, իսկ ներկայացված միջնորդությունը ենթակա չէ քննարկման, եթե կատարողական վաղեմության ժամկետը բաց է թողնվել ավելի քան 10 տարի ժամկետով, կամ եթե պահանջատերը սույն օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում խնդրում է թույլատրել 10 տարուց ավելի վաղ ժամանակահատվածում չկատարված պարտավորությունների հարկադիր կատարումը. 7. Վարչական ակտի և դատախազի որոշման հարկադիր կատարման դիմում ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնման ենթակա չէ։ |