FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  22

Դատարաններում պետական տուրքի գծով արտոնությունները.
1. Դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են՝
    1) հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի, ինչպես նաև կամավոր աշխատանքի հետ կապված իրավունքների պաշտպանության, կամավոր աշխատանքի հետ կապված վեճերի վերաբերյալ հայցերով.
    2) հայցվորները` ալիմենտի գանձման, ալիմենտի չափի ավելացման, ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ ալիմենտ վճարելու պարտավոր անձի մեղքով պարտք առաջանալիս մեղավոր անձին պատասխանատվության ենթարկելու, ալիմենտը ժամանակին չվճարելու համար տուգանք բռնագանձելու կամ ալիմենտային պարտավորությունների ուշացմամբ պատճառված վնասների հատուցման վերաբերյալ հայցերով.
    3) հայցվորները` խեղման կամ առողջությանը պատճառված այլ վնասի, ինչպես նաև կերակրողի մահվան հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով.
    4) սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության մարմինները` տուժողին կամ նրա ընտանիքի անդամներին վճարված թոշակի և նպաստի գումարները վնաս պատճառողից գանձելու վերաբերյալ ռեգրեսիվ հայցերով.
    5) հայցվորները՝ քրեական վարույթի ընթացքում հատուցման ենթակա գույքային վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով.
    6) հայցվորները` օրենքով նախատեսված դեպքերում այլ անձանց` օրենքով պաշտպանվող իրավունքների և շահերի պաշտպանության հարցերով դատարան տրվող հայցադիմումների (դիմումների) գծով.
    7) արդարացված մեղադրյալները՝
    ա. անօրինական քրեական հետապնդում հարուցելու, հարկադրանքի միջոցներ կիրառելու, դատապարտելու, ինչպես նաև իրավունքների կամ ազատությունների անօրինական այլ սահմանափակումների հետևանքով իրեն պատճառված վնասի գույքային հատուցման հայցերով,
    բ. նախկին աշխատանքում (նախկին պաշտոնում) վերականգնման, իսկ դրա անհնարինության դեպքում` համարժեք աշխատանք (պաշտոն) ստանալու կամ նախկին աշխատանքը (պաշտոնը) կորցնելու հետևանքով պատճառված վնասի դրամական փոխհատուցման հայցերով,
    գ. անազատության մեջ պահելու ձևով պատիժը կրելու ժամանակը բոլոր տեսակի աշխատանքային ստաժների մեջ հաշվակցելու հայցերով,
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  22

դ. նախկինում զբաղեցրած բնակելի տարածքը հետ ստանալու, իսկ դրա անհնարինության դեպքում` բնակմակերեսով և գտնվելու վայրով համարժեք բնակելի տարածք ստանալու հայցերով.
    ե. գույքն առգրավելու, արգելադրելու, բռնագրավելու կամ այլ կերպ տնօրինելու հետևանքով պատճառված վնասի հատուցման հայցերով.
    8) հայցվորները՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.3-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ խոշտանգման հետևանքով պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ հայցով.
    9) ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք`
    ա. կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու, դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը փոխելու, դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումների քննության արդյունքով կայացվող որոշումների վերաբերյալ բողոքներով,
    բ. մշակութային արժեքներն ապօրինի տիրապետողից հետ պահանջելու մասին հայց ներկայացնելիս.
    10) բողոք բերող անձինք՝ նոր կամ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքներով.
    11) պետական մարմինները՝ սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դեպքերում.
    12) դիմողները՝ արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու դիմումների համար.
    13) դիմողները կամ հայցվորները՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ, 29.3-րդ և 31.3-րդ գլուխներով նախատեսված գործերով.
    14) հայցվորները՝ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պաշտպանական որոշման վերաբերյալ հայցերով.
    15) դատախազության մարմինները` պետական շահերի պաշտպանության վերաբերյալ հայցերով.
    16) դիմողները` ընտրելու և (կամ) ընտրվելու իրենց իրավունքների խախտման վերաբերյալ դիմումներով.
    17) ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունները՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ գլխով նախատեսված գործերով.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  22

18) դիմողները՝ քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու, անգործունակ ճանաչված քաղաքացուն գործունակ ճանաչելու կամ քաղաքացու գործունակության սահմանափակումները վերացնելու վերաբերյալ դիմումներով.
    19) ապաստան հայցողները և փախստականները՝
    ա. ապաստանի հայցի և փախստականի ճանաչման վերաբերյալ ընդունված որոշումները բողոքարկելու վերաբերյալ հայցերով,
    բ. ապաստանի հայցի կամ փախստականի ճանաչման առնչությամբ հարուցված՝ ապաստանի ընթացակարգի շրջանակներում իրենց իրավունքների և երաշխիքների խախտման վերաբերյալ հայցերով.
    20) հոգեբուժական կազմակերպությունները՝ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ դիմումներով.
    21) բժշկական կազմակերպությունները կամ առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը` քաղաքացուն բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու վերաբերյալ դիմումներով.
    22) հարկադիր կատարողը` կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի վճռի վերանայման վերաբերյալ դիմումներով.
    23) ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարը և լուծարային կառավարիչը` «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրենց խնդիրներն իրագործելու նպատակով ներկայացվող հայցերով.
    24) պարտապանը` կամավոր սնանկության դիմումներով.
    25) սնանկության գործով կառավարիչները (ժամանակավոր կառավարիչները)` «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների համար, ինչպես նաև դատական ակտն իրենց վարձատրության մասով բողոքարկելու համար.
    26) մարդու իրավունքների պաշտպանը` իր ներկայացրած հայցերով.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  22

27) հայցվորները` պետական նպաստների (այդ թվում` նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման), պետական կենսաթոշակների, սոցիալական ապահովության ծրագրերով վճարվող դրամական այլ վճարների, սոցիալական ապահովագրության վճարների նշանակման, վճարման, հաշվարկման, վերահաշվարկման և այլ հայցերով.
    28) հայցվորը` Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերով.
    29) դիմողները՝ ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողին կամ այլ քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործերով.
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար.
3. Դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկվելու դեպքում բողոք բերող անձից պետական տուրք չի գանձվում.
4. Միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված բողոքներով պետական տուրք չի գանձվում.
5. Քրեական դատավարությունում հարուցված գույքային հայցի համար պետական տուրք չի գանձվում: