Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 18 Տեղեկատվության և հաղորդակցության մատչելիությունը. 1. Պետությունը երաշխավորում է հաշմանդամություն ունեցող անձանց՝ իրենց համար մատչելի և նախընտրելի ձևաչափերով տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը. 2. Պետությունը հայերեն ժեստերի լեզուն ընդունում է որպես հաղորդակցման, ուսուցման և թարգմանչական ծառայությունների տրամադրման միջոց: Տեսալսողական մեդիածառայություն մատուցողները պարտավոր են իրենց ծրագրերում ապահովել լսողության խնդիրներ ունեցող անձանց համար հնարավոր տեղեկությունների ստացման մատչելիությունը: Լսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց տեղեկություն ստանալու մատչելիությունն ապահովելու համար «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված կարգով սահմանվում են օրվա ընթացքում հայերեն ժեստերի լեզվով թարգմանությամբ և (կամ) հայերեն բաց կամ փակ ենթագրերով (համաժամանակյա գրավոր նկարագրությամբ) տեսալսողական հաղորդումների նվազագույն քանակները և պահանջները. 3. Տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող (ներառյալ ուշ տարիքում տեսողությունը կորցրած) անձանց համար պետությունը երաշխավորում է բրայլյան համակարգի ուսուցման և բրայլյան համակարգով կատարվող ուսուցումը (անհրաժեշտության դեպքում՝ լրացուցիչ ուսուցումը), խոշոր տառատեսակների, անձի համար նախընտրելի և մատչելի ձևաչափերի կիրառումը, ինչպես նաև էկրանից ընթերցելու ուսուցումը և դրանց օգտագործման համար ապարատային և ծրագրային ապահովումը. 4. Մտավոր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց համար պետությունը երաշխավորում է մատչելի ուսումնական նյութերի և ուսումնական ծրագրերի կազմակերպումը: Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ապահովում են մտավոր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց պարզ և մատչելի ձևով հաղորդակցվելու իրավունքը. 5. Խոսքի և հաղորդակցման խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց հաղորդակցումն ապահովելու համար խթանվում է հաղորդակցության ուժեղացման և այլընտրանքային միջոցների, ռեժիմների և ձևաչափերի ներդնումը, ներառյալ ուսուցման և աջակցող միջոցներով ապահովումը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 18 6. Սույն հոդվածի 1-5-րդ մասերով սահմանված երաշխիքներից և միջոցառումներից բացի, հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղեկատվության և հաղորդակցության, ներառյալ տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների և համակարգերի մատչելիությունն ապահովվում է նաև հետևյալ գործընթացների միջոցով. 1) սույն օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ տեղեկատվության և հաղորդակցության մատչելիությունն ապահովող պահանջները մշակելը՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների ներգրավմամբ. 2) կապի, փոստի, համացանցի (ինտերնետի), տեղեկատվայնացման, հաղորդակցության ոլորտներում իրավական ակտերի, այդ թվում՝ դրանցով հաստատվող առանձին բաղկացուցիչ մասերի (կարգերի, հրահանգների, տեխնիկական ակտերի, կանոնների, կանոնակարգերի, ստանդարտների և այլն) նախագծման ընթացքում համընդհանուր դիզայնի սկզբունքները հաշվի առնելը. 3) տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների և համակարգերի նախագծման, մշակման, արտադրության և շահագործման ընթացքում համընդհանուր դիզայնի սկզբունքները հաշվի առնելը, իսկ համընդհանուր դիզայնի սկզբունքների լրիվ կամ մասնակի ապահովման անհնարինության դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց համար դրանք օգտագործելի դարձնելը. 4) սույն հոդվածի 2-րդ մասում նշված տեսալսողական մեդիածառայություն մատուցողները հայերեն ժեստերի լեզվով համաժամանակյա թարգմանությամբ և (կամ) հայերեն բաց և փակ ենթագրերով (համաժամանակյա գրավոր նկարագրությամբ) հեռարձակվող տեսալսողական հաղորդումների եթերաժամերի քանակի աստիճանական և շարունակական ավելացման նպատակով համապատասխան օրենսդրական բարեփոխումներ մշակելը և իրականացնելը համալիր ծրագրով սահմանված ժամանակացույցի համաձայն. 5) զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվության և հաղորդակցության մատչելիությանը միտված աշխատանքների, միջոցառումների, ծրագրերի պարբերաբար լուսաբանումն ապահովելը, ընդ որում, սույն կետով նախատեսված տեղեկությունները պետք է հրապարակվեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի եղանակով. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 18 6) հաշմանդամություն ունեցող անձանց համար համացանցից (ինտերնետից) օգտվելու մատչելիությունն ապահովելու նպատակով համապատասխան միջոցառումներ իրականացնելը՝ համալիր ծրագրով սահմանված ժամանակացույցի համաձայն. 7) համաժողովների, կլոր սեղանների, քննարկումների, սեմինարների ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին համարժեք մատչելի ձևաչափով տեղեկատվություն ապահովելը (բրայլյան համակարգով նյութեր, հայերեն ժեստերի լեզվով թարգմանություն և այլն). 7. Համալիր ծրագրով կարող է նախատեսվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղեկատվության և հաղորդակցության մատչելիությունն ապահովող այլ գործընթացների իրականացում. 8. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կայքերը պետք է համապատասխանեն պաշտոնական կայքերին ներկայացվող մատչելիության պահանջներին, որոնք հաստատում է Կառավարությունը: |