Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ article 37 Մասնագետը. 1. Մասնագետը ծառայողական քննության և ուսումնասիրության արդյունքներով չշահագրգռված անձն է, որը ծառայողական քննություն իրականացնող անձի որոշմամբ հրավիրվում է ծառայողական քննությանը կամ ուսումնասիրության անցկացմանը` հատուկ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու համար. 2. Հրավիրված մասնագետն իր ծառայությունների դիմաց վարձատրվում է լիազոր մարմնի պահպանման ծախսերի հաշվին՝ իրավասու ստորաբաժանման ղեկավարի գրավոր միջնորդության հիման վրա. 3. Մասնագետն անհրաժեշտության դեպքում ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձի պահանջով ներկայացնում է իր կրթության և որակավորման վերաբերյալ փաստաթղթերի պատճենները. 4. Մասնագետը ծառայողական քննության կամ ուսումնասիրության ընթացքում տրամադրում է խորհրդատվություն իրեն առաջադրված հարցերի մասով, որի հետ կապված կազմվում է համապատասխան արձանագրություն, որն ստորագրում են մասնագետը և ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձը. 5. Մասնագետն իրավունք ունի՝ 1) ծառայողական քննությանը կամ ուսումնասիրությանը մասնակցելու պահից ստանալու իր իրավունքների և պարտականությունների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում. 2) ծանոթանալու ծառայողական քննության կամ ուսումնասիրության ընթացքում իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ ներկայացնելու դիտողություններ ու առաջարկություններ. 6. Մասնագետը պարտավոր է՝ 1) ներկայանալ ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձի գրավոր պահանջով, մասնակցել անհրաժեշտ գործողությունների կատարմանը և իր գիտելիքների սահմաններում խորհուրդներ տալ առանձին հարցերի պարզաբանման և գործողությունների կատարման կապակցությամբ, անհրաժեշտության դեպքում՝ մասնակցել դրանց. 2) ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձի պահանջով խորհրդատվություն ներկայացնել իր իրավասությանը վերաբերող առաջադրված հարցերի շուրջ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ article 37 3) ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձի պահանջով բացատրություններ տալ իր ներկայացրած խորհրդատվության կամ իր մասնակցությամբ կատարված գործողությունների պարզաբանման կապակցությամբ: 7․ Մասնագետի ընտրությանը ներկայացվող չափանիշները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը։ |