FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  119

Որոշակի վայրեր այցելելու արգելքը.
1. Եթե դատարանը համարում է, որ որոշակի վայրերում գտնվելու դեպքում բարձրանում է պատժի սպառնալիքով արգելված արարք կատարած անձի կողմից կրկին այդպիսի արարք կատարելու հավանականությունը, կարող է որոշում կայացնել անձին որոշակի վայրեր այցելելը արգելելու մասին՝ 3 ամսից մինչև 2 տարի ժամկետով.
2. Այն վայրերի շրջանակը, որոնք անձին արգելվում է այցելել, սահմանում է դատարանը՝ հաշվի առնելով կատարված արարքի բնույթը, դրա կատարմանը նպաստած գործոնները, պատժի սպառնալիքով արգելված արարք կատարածի անձը.
3. Եթե որոշակի վայրեր այցելելու արգելքը նշանակվել է ազատությունից զրկելու հետ կապված պատժի հետ զուգակցված, ապա դրա ժամկետը հաշվվում է պատժի կրումն ավարտվելու կամ անձին պատժի կրումից ազատելու պահից.
4. Եթե անձը խուսափում է որոշակի վայրեր այցելելու արգելքի պահանջները կատարելուց, ապա այն փոխարինվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` նշանակված անվտանգության միջոցի 1 ամիսը հաշվարկելով կարճաժամկետ ազատազրկման 3 օրվա դիմաց: Եթե հաշվարկի արդյունքով ստացված կարճաժամկետ ազատազրկման ժամկետը գերազանցում է 2 ամիսը, ապա նշանակվում է 2 ամիս ժամկետով կարճաժամկետ ազատազրկում.
5. Անձը որոշակի վայրեր այցելելու արգելքի պահանջները կատարելուց խուսափող է համարվում, եթե երկու և ավելի անգամ խախտել է դատարանի սահմանած արգելքը: