Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 61.2 Ոռոգման համակարգի կառավարումը. Ոռոգման ջրամատակարարման հարաբերությունների սուբյեկտներն են ջրօգտագործողը և ջրամատակարարը, որոնց լիազորությունների ցանկը և գործունեության կարգը սահմանվում են օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով: Ոռոգման ջրամատակարարման կառավարումը կարող է իրականացվել Ջրային համակարգերի կառավարման մարմնի և (կամ) մասնավոր կառավարման միջոցով: Ոռոգման ջրամատակարարման մասնավոր կառավարումը կարող է իրականացվել մասնակցային կառավարման միջոցով Ջրօգտագործողների ընկերությունների և (կամ) Ջրօգտագործողների ընկերությունների միությունների կողմից` օրենքով սահմանված կարգով: Ջրային համակարգերի կառավարման մարմնի կողմից ոռոգման ջրամատակարարման մասնավոր կառավարման դեպքում ոռոգման համակարգերի օգտագործման իրավունքը կարող է փոխանցվել սույն օրենսգրքի 6-րդ գլխով սահմանված դեպքերում և կարգով: Մասնակցային կառավարումն իրականացնող իրավաբանական անձինք ունեն ոռոգման համակարգի օգտագործման նախապատվության իրավունք: |