Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 2 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են` 1) երկակի նշանակության ապրանքներ (այսուհետ` հսկվող ապրանքներ)՝ յուրաքանչյուր տեսակի գույք, որ կիրառվում է քաղաքացիական նպատակների համար և իրենց բնույթին ու հատկություններին համապատասխան` կարող է օգտագործվել նաև ռազմական նպատակներով, ներառյալ` զանգվածային ոչնչացման զենքի և դրա փոխադրման միջոցների ստեղծման համար. 2) երկակի նշանակության տեղեկատվություն և մտավոր գործունեության արդյունքներ (այսուհետ` հսկվող ոչ նյութական արժեքներ)` ցանկացած բնույթի տեղեկատվություն, մտավոր գործունեության արդյունք, համակարգչային ծրագրեր, որոնք կիրառվում են քաղաքացիական նպատակների համար և իրենց բնույթին համապատասխան` կարող են օգտագործվել նաև ռազմական նպատակներով, ներառյալ` զանգվածային ոչնչացման զենքի և դրա փոխադրման միջոցների ստեղծման համար: Սույն օրենքով սահմանված կարգի խախտմամբ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման համար անձը ենթակա է պատասխանատվության միայն այն դեպքում, երբ գիտակցել է կամ պարտավոր էր գիտակցել, որ դրանք, բացի քաղաքացիական նպատակներից, կարող են օգտագործվել նաև ռազմական նպատակներով, ներառյալ` զանգվածային ոչնչացման զենքի և դրա փոխադրման միջոցների ստեղծման համար. 3) զանգվածային ոչնչացման զենք՝ միջուկային, քիմիական և կենսաբանական զենք. 4) փոխադրման միջոցներ՝ հրթիռներ և հեռակառավարվող թռչող սարքեր, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով, ներառյալ` զանգվածային ոչնչացման զենքի փոխադրման համար. 5) հսկվող ապրանքների արտահանում` հսկվող ապրանքների դուրսհանումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից. 6) հսկվող ապրանքների տարանցիկ փոխադրում` Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով հսկվող ապրանքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մուտքի մաքսային մարմնից մինչև ելքի մաքսային մարմինը. 7) հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցում` հսկվող ոչ նյութական արժեքների բանավոր, գրավոր, էլեկտրոնային հաղորդակցության կամ հեռահաղորդակցության համակարգի միջոցներով հաղորդումը, տրամադրումը, ինչպես նաև որևէ այլ ձևով մատչելի դարձնելը այլ անձանց Հայաստանի Հանրապետության սահմանից դուրս. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 2 8) շրջանառության հսկողություն` սույն օրենքով սահմանված կարգով հսկվող ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման և հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման նկատմամբ կիրառվող միջոցառումների համակարգ, որի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերի պաշտպանությունը. 9) վերջնական օգտագործող՝ օտարերկրյա պետություն, օտարերկրյա պետության իրավաբանական և ֆիզիկական անձ, որը Հայաստանի Հանրապետությունից արտահանվող կամ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող հսկվող ապրանքի, ինչպես նաև հսկվող ոչ նյութական արժեքների իրական օգտագործողն է. 10) վերջնական օգտագործում` վերջնական օգտագործողի կողմից հսկվող ապրանքի և հսկվող ոչ նյութական արժեքների կիրառում` հայտարարագրված նպատակին համապատասխան. 11) վերջնական օգտագործողի հավաստագիր` հսկվող ապրանքներ և (կամ) հսկվող ոչ նյութական արժեքներ ստացող պետության կամ այդ պետության անձի (իրավաբանական կամ ֆիզիկական) անվանման, դրա գտնվելու և գործունեության վայրի մասին, արտահանվող հսկվող ապրանքների կամ փոխանցվող հսկվող ոչ նյութական արժեքների նկարագրի մասին, այդ ապրանքների, տեղեկատվության կամ մտավոր գործունեության արդյունքների վերջնական օգտագործման նպատակի մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ, որը նաև հավաստում է, որ նշված ապրանքները և (կամ) տեղեկատվությունը չեն փոխանցվի որևէ երրորդ երկիր կամ անձի կամ չեն օգտագործվի հայտարարագրված նպատակից բացի որևէ այլ նպատակով` առանց արտահանող երկրի պետական կառավարման մարմնի գրավոր և պատշաճ կերպով վավերացված համաձայնության: Վերջնական օգտագործողի հավաստագիրը ներմուծող երկրի օրենսդրությամբ սահմանված լինելու դեպքում հաստատում է վերջնական օգտագործողի երկրի իրավասու պետական կառավարման մարմինը. 12) համապատասխանության ներկազմակերպական ծրագիր` կազմակերպչական, վարչական, տեղեկատվական և այլ բնույթի միջոցառումներ, որոնք իրականացնում են արտահանող սուբյեկտները շրջանառության հսկողության կանոնները պահպանելու նպատակով. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 2 13) պատշաճ կերպով տեղեկացում՝ տեղեկացումը համարվում է պատշաճ կերպով կատարված, եթե այն ուղարկվել է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ (այդ թվում՝ դիմումատուի նշած հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ դիմումատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով կամ հանձնվել է ստացականով (այսուհետ` պատշաճ կերպով): |