FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  14

Ակադեմիայի ունկնդիրները.
1. Ակադեմիայի ունկնդիրներն (այսուհետ` ունկնդիր) են`
    1) դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձինք.
1.1) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձինք, որոնք ընդգրկված են Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակում.
    2) դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք, այդ թվում՝ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38.1-ին հոդվածով սահմանված կարգով դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք, բացառությամբ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Ակադեմիայում ուսումնառությունից ազատված անձանց.
    3) դատավորները, քննիչները, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, դատախազները, դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք, դատական ծառայողները, քննչական կոմիտեի քաղաքացիական ծառայողները, դատախազությունում պետական ծառայողները և դատական կարգադրիչները.
    4) քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ուսումնառությունից ազատված անձանց, ինչպես նաև հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք, բացառությամբ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում Ակադեմիայում ուսումնառությունից ազատված անձանց.
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված ունկնդիրներն Ակադեմիայում մասնագիտական պատրաստման ընթացքում ստանում են ընդհանուր իրավասության դատարանի նիստերի քարտուղարի վարձատրությանը համապատասխան կրթաթոշակ.
3. Վերապատրաստման ընթացքում սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ունկնդիրներն ազատվում են իրենց պաշտոնեական պարտականությունների կատարումից` վարձատրության իրավունքի պահպանմամբ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  14

4. Վերապատրաստման վայրից դուրս մշտապես բնակվող սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ունկնդիրներին Ակադեմիան պետական բյուջեի միջոցների հաշվին տալիս է տրանսպորտային, գիշերավարձի և այլ ծախսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցում կամ կազմակերպում նրանց փոխադրումն ու բնակության ապահովումը: