Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ article 21 Ոստիկանության զորքերի զինծառայողների անձնական անվտանգության երաշխիքները. 1. Ոստիկանության զորքերի զինծառայողն իրավունք ունի մերկացնելու զենքը և այն բերելու պատրաստ վիճակի, եթե գտնում է, որ ստեղծված իրավիճակում կարող են սույն օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան հրազեն գործադրելու հիմքեր ծագել. 1.1. Մերկացրած հրազենով ձերբակալում կատարող ոստիկանության զորքերի զինծառայողներն օգտվում են «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված` ոստիկանության զինված ծառայողի անձնական անվտանգության երաշխիքներից. 2. Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների անվտանգության ապահովման շահերից ելնելով՝ չի թույլատրվում զորամասերի տեղաբաշխման (վերատեղաբաշխման) վայրերի, զինված հանցավոր խմբերի հետ ընդհարումներին մասնակցած ոստիկանության զորքերի զինծառայողների ծառայության և բնակության վայրի մասին տեղեկությունների հրապարակումը զանգվածային լրատվության միջոցներով. 3. Ոստիկանության զորքերի ծառայողական, մարտական գործունեության մասին տեղեկատվություն կարող է տրամադրվել միայն Ոստիկանապետի թույլտվությամբ՝ ներքին գործերի լիազոր մարմնի ղեկավարի հետ համաձայնեցմամբ։ |