Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 74 Միացման իրավական հետևանքները. 1. Միացման պայմանագրով սահմանված ժամկետներում միացման մասին որոշում ընդունած կառավարիչներն իրականացնում են միացման պայմանագրով նախատեսված միջոցառումները, հաստատում են փոխանցման ակտը և պահպանվող կառավարչի կանոնադրության կամ կանոնադրության լրացումների և փոփոխությունների հետ սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով ներկայացնում են Կենտրոնական բանկ` գրանցման: Կենտրոնական բանկ է ներկայացվում նաև սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված այն ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվության մասին որոշման վերաձևակերպման մասին հայտ, որն ստացել է միացող կառավարիչը (կառավարիչները), սակայն առկա չէ պահպանվող կառավարչի մոտ. 2. Պահպանվող կառավարչի կանոնադրությունը կամ դրանում կատարված փոփոխությունները և լրացումները Կենտրոնական բանկի կողմից գրանցվելու պահից միացած կառավարչի (կառավարիչների) գործունեության դադարման վերաբերյալ կառավարիչների գրանցման մատյանում կատարվում է գրառում: Սույն մասում նշված գրառման պահից պահպանվող կառավարիչը համարվում է վերակազմակերպված: |