Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 10 Շենքերի և շինությունների սեյսմակայունության գույքագրումը. 1. Շենքերի և շինությունների սեյսմակայունության գույքագրման հիմնական խնդիրներն են պետական երկարաժամկետ միջոցառումների իրականացումը` սեյսմակայունության ապահովման որոշակի տեխնիկական լուծումների ապահովման նպատակով, այդ թվում` 1) շենքերի և շինությունների սեյսմակայունության և տեխնիկական վիճակի գույքագրման համար զննման ապահովում. 2) օբյեկտների սեյսմակայունության գնահատում. 3) ոչ սեյսմակայուն շենքերի ուժեղացման տեխնիկատնտեսապես շահավետ կոնստրուկտիվ սխեմաների ընտրություն. 4) սեյսմապաշտպանության ակտիվ համակարգի կազմակերպման համար հատուկ նշանակության շինություններում սեյսմաչափիչ կայանների տեղաբաշխում. 2. Շենքերի և շինությունների սեյսմակայունության և տեխնիկական վիճակի պարտադիր գույքագրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 3. Սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների շինարարական նախագծերի ու ավարտական ակտերի համաձայնեցումը կատարվում է լիազոր մարմնի մասնակցությամբ՝ ղեկավարվելով սեյսմակայուն շինարարության նորմերով և սեյսմիկ ռիսկի գնահատումներով։ |