FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  50

Հարկադիր կատարողի պատասխանատվությունը, հսկողությունը նրա գործունեության նկատմամբ.
1. Հարկադիր կատարողի գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կարգով և (կամ) դատարան.
2. Հարկադիր կատարողն օրենքին համապատասխան պատասխանատվություն է կրում իր կատարած զանցանքների և այլ իրավախախտումների համար.
3. Հարկադիր կատարողի կողմից քաղաքացիներին և կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման` օրենքով սահմանված կարգով.
4. Հարկադիր կատարողի կողմից հարկադրանքի միջոցների կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնում է դատախազությունը, իսկ հարկադիր կատարման միջոցների կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացվում է վերադասության կամ դատական կարգով: Հարկադիր կատարողի կողմից կիրառվող հարկադրանքի միջոցներն են`
    1) հրազենի գործադրումը.
    2) ֆիզիկական ուժի կիրառումը.
    3) հատուկ միջոցների կիրառումը: Հրազեն և հատուկ միջոցներ հատկացնելու և պահելու կարգը սահմանում է համապատասխան նախարարը: