Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 3 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. 1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. 1) քաղաքացիական կացության ակտ՝ քաղաքացիների իրավական վիճակը բնութագրող այնպիսի գործողություններ կամ դեպքեր, որոնք առաջացնում, փոփոխում կամ դադարեցնում են նրանց իրավունքները և պարտականությունները. 2) դիմող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ, որը անձամբ կամ լիազորված անձի միջոցով սույն օրենքով սահմանված գործառույթ կատարելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը կամ տեղեկատվությունը ներկայացնում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին կամ սպասարկման կենտրոն. 3) էլեկտրոնային կառավարման համակարգ՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, որի միջոցով պատրաստվում են սույն օրենքով նախատեսված բոլոր քաղաքացիական կացության ակտային գրանցումները, դրանց հիման վրա տրամադրվող փաստաթղթերը. 4) միասնական էլեկտրոնային գրանցամատյան՝ էլեկտրոնային կառավարման համակարգի պաշտոնական էլեկտրոնային փաստաթուղթ, որտեղ էլեկտրոնային եղանակով գրառվում և պահպանվում են սույն օրենքով սահմանված բոլոր քաղաքացիական կացության ակտային գրանցումները, գրանցման ենթակա նախատեսված բոլոր տեղեկությունները, ինչպես նաև գրանցման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները, տրամադրվող վկայականները, վկայականների կրկնօրինակները և տեղեկանքները. 5) քաղաքացիական կացության ակտի պետական գրանցում՝ միասնական էլեկտրոնային գրանցամատյանում սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական կացության ակտային գրանցման ստեղծում. 6) քաղաքացիական կացության ակտային գրանցում (ակտային գրանցում)՝ միասնական էլեկտրոնային գրանցամատյանում սույն օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկությունների մուտքագրման արդյունքում ձևավորված, ծառայողական օգտագործման ենթակա էլեկտրոնային կամ փաստաթղթային կրիչի վրա պահվող պաշտոնական փաստաթուղթ. 7) ակտային գրանցման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն՝ միասնական էլեկտրոնային գրանցամատյանում գրանցված ակտային գրանցման տեղեկությունների փոփոխություն. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 3 8) վկայական՝ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման հիման վրա և դրա վերաբերյալ տեղեկություններ պարունակող, էլեկտրոնային կառավարման համակարգում ինքնաշխատ պատրաստվող քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը հավաստող էլեկտրոնային փաստաթուղթ, որը դիմողի պահանջով տրամադրվում է նաև թղթային կրիչի վրա. 9) վկայականի կրկնօրինակ՝ մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտեր գրանցող մարմինների կողմից գրանցված, փաստաթղթային արխիվում պահպանված և էլեկտրոնային կառավարման համակարգ մուտքագրված (թվայնացված) քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը հավաստող էլեկտրոնային փաստաթուղթ, որը դիմողի պահանջով տրամադրվում է նաև թղթային կրիչի վրա. 10) տեղեկանք՝ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման հիման վրա և դրա վերաբերյալ տեղեկություններ պարունակող, էլեկտրոնային կառավարման համակարգում ինքնաշխատ պատրաստվող քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին էլեկտրոնային փաստաթուղթ, որը դիմողի պահանջով տրամադրվում է նաև թղթային կրիչի վրա. 11) գործակալություն՝ արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությունում (այսուհետ՝ նախարարություն) գործող գրասենյակ, որը Հայաստանի Հանրապետության տարածքում ղեկավարում և կազմակերպում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործընթացը և իրականացնում սույն օրենքով սահմանված այլ գործառույթներ. 12) սպասարկման կենտրոն՝ գործակալության բաժին կամ առանձին նստավայր, որն իրականացնում է սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթների կատարման համար անհրաժեշտ խորհրդատվության տրամադրումը, դիմումների ընդունումը և այդ գործառույթների արդյունքում կազմված փաստաթղթերի տրամադրումը. 13) դիվանագիտական ծառայության մարմին՝ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ (դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ), որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում կատարում են գործակալության որոշակի գործառույթներ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 3 14) հատուկ համարանիշ և արագ արձագանքման ծածկագիր՝ վկայականի, վկայականի կրկնօրինակի և տեղեկանքի իսկությունն ստուգելու նպատակով էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ինքնաշխատ գեներացվող 16 նիշ և թվային ծածկագիր. 15) ծածկագիր՝ դիմողին տրվող թվերի և տառերի համակցություն, որի միջոցով հնարավոր է հետևել համապատասխան դիմումի ընթացքին և ստանալ դրա արդյունքները, ներառյալ՝ էլեկտրոնային փաստաթուղթը (պետական վկայականը, վկայականի կրկնօրինակը, տեղեկանք) կամ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը կատարելու կամ դրա հետ կապված այլ գործառույթ իրականացնելու մերժման մասին գրությունը. 16) գործակալության պաշտոնական կայք՝ նախարարության կողմից վարվող համացանցային տեղեկատվական կայք: |